fbpx

Ի՞նչ է շաքարային դիաբետը 

Շաքարայի Դիաբետ

Ի՞նչ է շաքարային դիաբետը 

Շաքարայի ԴիաբետՆերկայումս շուրջ 246 միլիոն մարդ աշխարհում տառապում է շաքարային դիաբետով, իսկ մինչև 2025 թվականը այն կհասնի մինչև 380 միլիոնի: Չնայած նրան, որ երկիր մոլորակի բնակչության 4%-ը հիվանդանում են դիաբետով, շատ մարդիկ այդպես էլ բավական քիչ գիտեն այդ հիվանդության մասին: 

Գոյություն ունի շաքարային դիաբետի 2 հիմնական տիպ`
  • Տիպ 1 շաքարային դիաբետը զարգանում է այն դեպքում, երբ իմունային համակարգը քայքայում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող β բջիջները: Աուտոիմուն փոփոխության արդյունքում օրգանիզմում առաջանում է ինսուլինի բացարձակ պակաս: Այդ իսկ պատճառով տիպ 1 շաքարային դիաբետով տառապող մարդկանց մշտապես անհրաժեշտ է ինսուլինոթերապիա: Տիպ 1 դիաբետը համարվում է ինսուլին կախյալ դիաբետ:
  • Տիպ 2 շաքարային դիաբետը զարգանում է այն դեպքում, երբ ենթաստամոքսային գեղձը արտադրում է ոչ բավարար քանակությամբ ինսուլին, կամ էլ երբ օրգանիզմում խախտված է ինսուլինի հանդեպ զգայունությունը: Ինչ վերաբերում է ինսուլինի պակասին, վտանգ կա, որ ենթաստամոքսային գեղձը կարող է դադարել արտադրել այդ հորմոնը և այդ դեպքում հիվանդին անհրաժեշտ է լինում ինսուլինոթերապիա: Տիպ 2 շաքարային դիաբետը սպառնում է բոլոր տարիքի մարդկանց: Թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց մոտ որքան ավել է քաշը, այնքան բարձր է տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:

Ապրանքներ