Աշխատանքի նկարագրություն՝
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն փնտրում է Պահեստապետի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին։
Հիմնական պարտականություններ․
• Ապրանքների ընդունում, պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում
• Պահեստից ապրանքների մուտքագրման և ելքագրման գործընթացների կազմակերպում
• Բեռնման և բեռնաթափման աշխատանքների կազմակերպում՝ պահպանելով անվտանգության կանոնները
• Ապրանքների դասավորվածության կազմակերպում և պահպանում
• Պատվերների հիման վրա անհրաժեշտ ապրանքների փաթեթավորում
• Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում
• Ապրանքանյութական արժեքների գույքագրում ըստ անհրաժեշտության
• Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը
• Առաքումների կազմակերպում և վերահսկում
Պահանջներ․
• Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է քիմիայի,կենսաքիմիայի, դեղագիտության ոլորտում
• Պահեստապետի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն
• Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն
• Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
• Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
• Համակարգչային հմտություններ
• Թիմում աշխատելու ունակություն
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ
• ՀԾ իմացությունը կդիտվի որպես առավելություն
Պայմաններ և արտոնություններ․
• 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
• Մրցակցային աշխատավարձ
• Բժշկական ապահովագրություն
• Դասընթացներ