fbpx

POC Quantra հեմոստազի վերլուծիչը կլինիկական պրակտիկայում

Next Stago webinar

Հարգելի գործընկերներ Diagnostica Stago ընկերությունը հրավիրում է մասնակցելու «POC Quantra հեմոստազի վերլուծիչը կլինիկական պրակտիկայում» վեբինարին:

? Վեբինարը տեղի կունենա ս.թ. Դեկտեմբեիրի 17-ին, ժամը 18:00 (Երևանի ժամանակով)

Վեբինարին մասնակցելու համար այցելեք`
?http://www.stagowebinars.com/

? Խոշոր սրտանոթային, ինչպես նաև օրթոպեդիկ վիրահատությունները կարող են պոտենցիալ ծանր արյունահոսությունների պատճառ լինել: Հետեւաբար, շատ կարևոր է գնահատել արյունահոսության և թրոմբոզների ռիսկը՝ ինչպես նշված միջամտությունների ընթացքում, այնպես էլ հետվիրահատական շրջանում:

? Վիսկոէլաստիկ (Viscoelastic) հետազոտությունները ընդունվել են բազմաթիվ վիրաբույժների և անեսթեզիոլոգների կողմից և նպատակ ունեն բարելավել հիվանդությունների վերահսկումը, հատկապես կոագուլոպաթիաների դեպքում կամ միջամտությունների ընթացքում արյունահոսության վտանգի առկայության դեպքում:

? Quantra-ն՝ վերջին սերնդի POC վերլուծիչ է, որի հիմքում ընկած է նորարարական տեխնոլոգիա վիսկոէլաստիկ հետազոտություններ իրականացնելու համար:
Սարքը ամբողջովին ավտոմատացված և թույլ է տալիս գնահատել հեմոստազը ճիշտ ժամանակին, հեշտ և արդյունավետ կերպով ՝օգտագործելով QPlus քարթրիջը: Ընդունված է FDA-ի կողմից և ունի CE նշան:

? Վեբինարի ընթացքում սրտային վիրաբույժ Պիեռ Տիբին կներկայացնի սրտային վիրաբուժության մեջ արյունահոսության հետ կապված մարտահրավերները և կկիսվի Quantra սարքի կիրառման իր փորձով:
Մասնակիցները նաև կտեղեկանան, թե ինչպես է Quantra վերլուծիչը՝ օգտագործելով հատուկ ալգորիթմ, նպաստում հիվանդությունների վերահսկման բարելավմանը և արյան բաղադրամասերի սպառման նվազեցմանը:

Տեսագրված վեբինարը հասանելի կլինի Diagnostica Stago ընկերության կայքում վեբինարի ավարտից հետո:


Ապրանքներ