fbpx

Կլինիկական թեստեր թրոմբոցիտների գործառույթների գնահատման համար

Stago-23.06.2022

Հարգելի գործընկերներ, Diagnostica Stago ընկերությունը հրավիրում է մասնակցելու վեբինարի՝ «Կլինիկական թեստեր թրոմբոցիտների գործառույթների գնահատման համար» թեմայով, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 23-ին , ժամը 17։00 (Երևանի ժամանակով)

Թրոմբոցիտները ունեն մեծ դեր հեմոստազի գործում, ինչպես նաև
ֆիզիոլոգիայի և պաթոլոգիայի այլ ոլորտներում: Քանի որ թրոմբոցիտները իրականացնում են մեծաքանակ գործառույթներ, մշակվել են թրոմբոցիտների ուսումնասիրության տարատեսակ մեթոդաբանություններ։
Ավանդաբար, թրոմբոցիտների գործառույթների ուսումնասիրությունը իրականացվում է արյան մակարդելիության ժառանգական և ձեռքբերովի խանգարումների ախտորոշման նպատակով, սակայն, ներկայումս թրոմբոցիտների գործառույթները ուսումնասիրվում են նաև տարբեր կլինիկական իրավիճակներում, այդ թվում՝ հակաթրոմբոցիտային բուժման մոնիտորինգի, հետվիրահատական հեմոստազի գնահատման նպատակով, ինչպես նաև տրանսֆուզիոն բժշկության մեջ:
Այս վեբինարի նպատակն է՝ ծանոթանալ թրոմբոցիտների գործառույթների ուսումնասիրման ամենահաճախ կիրառվող թեստերը, դրանց առավելությունները և թերությունները։

Գրանցվելու համար հետևեք հղմանը՝ https://stagowebinars.com/

Ավարտից հետո կարող եք նաև դիտել վեբինարի տեսագրությունը։

Ապրանքներ