fbpx

ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Պարտականություններ.

  • Այցելել բժշկական կենտրոններ՝ ներկայացնելով ընկերության ապրանքատեսակներն ու առաջարկները
  • Կազմակերպել հանդիպումներ հնարավոր նոր գործընկեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, վարել բանակցություններ
  • Ուսումնասիրել շուկան և մրցակից ընկերությունների գործունեությունը՝ նոր վաճառքի հնարավորություններ բացահայտելու նպատակով
  • Մասնակցել վաճառքի ռազմավարությունների և գնային առաջարկների կազմման աշխատանքներին
  • Կազմել տեխնիկական բնութագրեր
  • Մասնակցել տենդերներին
  • Ներկայացնել ընկերությունը մասնագիտական ցուցահանդեսներին (EXPO)
  • Ապահովել վաճառքի դինամիկ աճ

Պահանջներ․

  • Բարձրագույն կրթություն բժշկական, դեղագիտական, կենսաբանական կամ հարակից ոլորտներում
  • Աշխատանքային փորձ սպասարկման, վաճառքների ոլորտում, բժշկական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Համակարգչային հմտություններ
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Գործուղումներ մեկնելու պատրաստակամություն՝ ՀՀ և արտասահման

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն
  • Կորպորատիվ սնունդ
    Բիզնես գործուղումներ

Ապրանքներ