Ներկառուցված Real CPR Help® տեխնոլոգիա
ZOLL AED Plus-ը շուկայում միակ սարքն է, որը հագեցած է Real CPR Help® տեխնոլոգիայով և լիարժեք վերահսկում է CPR-ի որակը։ Սարքը իրական ժամանակում չափում է կրծքավանդակի սեղմումների խորությունն ու հաճախականությունը՝ տրամադրելով անհապաղ ձայնային հրահանգներ, ինչպիսին են «Ավելի ուժեղ սեղմեք» կամ «Լավ սեղմումներ»։ Սա ապահովում է արդյունավետ արյան շրջանառություն, որը կենսական նշանակություն ունի սրտի հանկարծակի կանգի ժամանակ։
Տեխնիկական հուսալիություն և շահագործման առավելություններ.
▪︎ CPR-D-padz® էլեկտրոդներ․ միակտոր կառուցվածքը ապահովում է արագ և ճիշտ տեղադրում՝ նվազեցնելով սխալի հավանականությունը։ Էլեկտրոդներն ունեն 5 տարվա պիտանելիության ժամկետ՝ ոլորտում ամենաերկարներից մեկը։
▪︎ Պարզություն և ծախսարդյունավետություն․ սարքը աշխատում է 10 ստանդարտ Duracell լիթիումային մարտկոցներով (Type 123), որոնք հեշտ հասանելի են վաճառքում և սպասման ռեժիմում ունեն մինչև 5 տարվա պիտանելիության ժամկետ՝ զգալիորեն նվազեցնելով սպասարկման ծախսերը։
▪︎ IP55 պաշտպանություն․ Փոշուց և խոնավությունից պաշտպանված կառուցվածքը ապահովում է հուսալի աշխատանք տարբեր միջավայրերում՝ գրասենյակներից և շինհրապարակներից մինչև մարզական համալիրներ։
Ձեր խելացի օգնականը ճգնաժամային իրավիճակում
Սրտի հանկարծակի կանգը պահանջում է ոչ միայն էլեկտրական հարված, այլև բարձրորակ սիրտ-թոքային վերակենդանացում։
ZOLL AED Plus-ը վերացնում է անորոշությունը՝ ապահովելով․
▪︎ Ձայնային հրահանգներ՝ քայլ առ քայլ ուղղորդում սիրտ-թոքային վերակենդանացման ամբողջ ընթացքում,
▪︎ Տեսողական պատկերներ էկրանին՝ որոնք օգնում են պահպանել ճիշտ հաջորդականությունը նույնիսկ աղմկոտ միջավայրում,
▪︎ Ինքնաախտորոշման համակարգ՝ ավտոմատ ամենօրյա ստուգումներով, որոնք երաշխավորում են սարքի մշտական գործունակությունը։
Գործեք վստահությամբ
Սրտի կանգի ժամանակ յուրաքանչյուր կորցրած րոպեի հետ ողջ մնալու հավանականությունը նվազում է մոտ 10%-ով։
ZOLL AED Plus-ը Ձեզ տալիս է վստահություն՝ գործելու արագ և անսխալ այն պահին։







