fbpx

XP-300

In stock

XP-300

XP-300- ը երկարակյաց և հուսալի սարք է, որն ապահովում է առաջադեմ ախտորոշում յուրաքանչյուր նմուշի համար:

XP-300 վերլուծիչը ապահովում է ընդհանուր առմամբ 20 պարամետրի որոշում: Անկախ նրանից, թե արյան նմուշը չափվում է ամբողջական արյան կամ նախնական նոսրացման ռեժիմով, վերլուծության արդյունքում ներկայացվում են բոլոր 20 պարամետրերի արժեքները: XP-300-ը կատարում է դասական կլինիկական արյան վերլուծություն՝ համակցված լեյկոցիտների 3 ֆրակցիաների տարանջատումով, ներառելով նեյտրոֆիլների քանակը: Այսպիսով, տրամադրած ինֆորմացիան ունի բարձր կլինիկական կարևորություն:

Compare

Գունավոր սենսորային էկրանը և ռեագենտների ճանաչման համար կիրառվող շտրիխ կոդերի համակարգը դարձնում է XP-300 սարքը դյուրին օգտագործման մեջ: Շտրիխ կոդ սկաների օգնությամբ դուք կարող եք ապահով, պարզ և արագ գրանցել ռեագենտները՝ դրանով իսկ բարձրացնելով ձեր լաբորատորիայի արտադրողականությունը: Թվային արժեքների մուտքագրումը շտրիխ կոդերի օգնությամբ առավել դյուրին է դարձնում որակի վերահսկման գործընթացը:

XP-300 սարքի ռեագենտների ճանաչման յուրօրինակ շտրիխ կոդերի համակարգը և ռեագենտների կառավարման ինտեգրված համակարգը կօգնեն բավարարել փաստաթղթերի, հավատարմագրման և հետագծելիության վերաբերյալ մշտապես աճող պահանջները: Կարող եք նաև ավելացնել օպերատորի ID, որը հետագայում կներառվի կենտրոնական համակարգչին փոխանցվող տվյալների մեջ:

Այս վերլուծիչի սպասարկման գործընթացը հեշտացվել է ի շնորհիվ սխալների մատյանի և հիշողության նոր տեսակի քարտի առկայության : Հեշտացվել է սարքի կարգավորումների և թարմացումների, ինչպես նաև օգտագործողի տվյալների և կարգավորոմների կրկնօրինակման և վերականգնման գործընթացը:

XP-300 սարքի ծրագրաշարը ներառում է ինտերֆեյսի լրացուցիչ լեզուներ, իսկ 40 000 նմուշի տվյալների համար նախատեսված հիշողության հզորությունը զգալիորեն մեծացնում է տվյալների պահպանման հնարավորությունները: Առաջադեմ ինտերֆեյսերի շնորհիվ XP-300- ը կարող է միացվել LIS և SNCS համակարգերին` լրացուցիչ LAN պորտի օգնությամբ, արտաքին տպիչին, ինչպես նաև որակի կառավարման առցանց համակարգին:

XP-300 վերլուծիչը հիմնված է SILENT DESIGN® հայեցակարգի վրա, որը հեշտացնում է սարքի օգտագործումը:

Անկախ նրանից, թե XP-300 օոգտագործվում է որպես հիմնական կամ օժանդակ վերլուծիչ, այն դրսևորում է իրեն որպես բարձրորակ, ամուր և հուսալի սարք:

Բնութագրեր

20 պարամետր ամբողջական և նախնական նոսրացման ռեժիմներով
WBC, RBC, HGB, HCT , MCV, MCH, MCHC, PLT, LYM% (W-SCR),
MXD% (W-MCR), NEUT% (W-LCR), LYM# (W-SCC ), MXD# (W-MCC ),
NEUT# (W-LCC ), RDW-SD, RDW-CV, PDW, MPV, P-LCR, PCT

Տեխնոլոգիաներ

◆ DC հայտնաբերման մեթոդ (WBC, RBC/PLT)
◆ Հեմոգլոբինի ոչ ցիանիդային հայտնաբերման մեթոդ (HGB)

Արտադրողականություն

60 նմուշ/ժամ

Նմուշի ծավալ

50 մկլ ամբողջական արյան եղանակով
20 մկլ նախնական նոսրացման եղանակով

Տվյալների պահպանում

40.000 նմուշ՝ ներառյալ հիստոգրամներ

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ