fbpx

XN-330

In stock

XN-330 | XN-L Pure

◆ Մոդելի անվանումը՝ XN- 330
◆ Նախատեսված է փոքր և միջին լաբորատորիաների համար
◆ Լեյկոցիտների 5 տեսակի, ինչպես նաև ոչ հասուն գրանուլոցիտների, տարբերակում
◆ Ընդամենը 25 մկլ նմուշի օգտագործում ամբողջական արյան եղանակով չափման դեպքում

Compare

Չափման սկզբունքները

WBC: հոսքային ցիտոմետրիա
WBC DIFF: ֆլուրեսցենտ հոսքային ցիտոմետրիա
RBC/PLT: իմպեդանս մեթոդ հիդրոդինամիկ ֆոկուսավորմամբ
HGB: ոչ ցիանիդային SLS մեթոդ

• Արտադրողականություն՝ 60 նմուշ/ժամ
• 28 դիագնոստիկ նշանակության պարամետրեր
WBC, RBC, HGB, HCT, MCHC, MCH, MCV, PLT, RDW-SD, RDW-CV, MicroR, MacroR, MPV, PDW, P-LCR, PCT, NEUT#/%, MONO#/%, EO#/%, BASO#/%, LYMPH#/%, IG#/%

Sysmex ընկերության XN-330 արյունաբանական վերլուծիչին բնորոշ է գնի և որակի գերազանց համակցություն: XN-330 սարքը՝ բյուջետային, ինքնուրույն արյունաբանական վերլուծիչ է, որը ապահովում է ավելի բարձր կարգի սարքերին բնորոշ որակ, ներառյալ արդյունքների հուսալիություն: XN-330 վերլուծիչով չափումները իրականացվում են բաց կափարիչով, և նմուշի մեկ չափման արդյունքում ամբողջովին տարբերակվում են լեյկոցիտները, ներառելով նաև ոչ հասուն գրանուլոցիտները (IG): Յուրաքանչյուր վերլուծության արդյունքում մշտապես տրվում են NRBC- ի և iRBC- ի (մակաբուծական ծագման ներառումներ պարունակող էրիթրոցիտների) վերաբերյալ ազդանշաններ՝ ապահովելով լեյկոցիտների հուսալի հաշվարկ այդ միջամտությունների դեպքում:

XN-330 վերլուծիչը ապահովում է արյունաբանական հետազոտությունների ավելի բարձր մակարդակ:

Նվազեցրեք ձեռքի աշխատանքը և նմուշառումից մինչև արդյունքների ստացումը ընկած ժամանակահատվածը՝ ընտրելով վերլուծիչ, որը կապահովի բջիջների տարբերակման ավելի բարձր աստիճան, ոչ նորմալ լեյկոցիտների հայտնաբերման բարձր զգայնություն, և կլինիկական նշանակություն ունեցող պարամետրերի ավելի լայն տեսականի:

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ