Հատուկ ալիքների կիրառման շնորհիվ տեսանելի են դառնում մինչև 10մմ խորությամբ գտնվող անոթները։
Այդ ալիքները կլանվում են արյան հեմոգլոբինի կողմից, իսկ շրջակա հյուսվածքները անդրադարձնում են դրանք։ Անդրադարձած ալիքները կլանվում են սարքի կողմից, տվյալները մշակվում են և պատկերը արտածվում է մաշկի վրա։
Սարքի կիրառությունը առանցքային նշանակություն ունի մանկաբուժական, ինչպես նաև սկլերոթերապիա և քիմիոթերապիա ստացող հիվանդների շրջանում՝ մանր կամ վնասված անոթների վիզուալիզացիայի համար։
• Առկա է 3 գունային ռեժիմ մաշկի տարբեր երանգների դեպքում վիզուալիզացիան ապահովելու համար։
• Հենման թևը ճկուն է, պտտվում է 360° -ով և աշխատանքը դարձնում առավել հարմարավետ։
• Արագ և հեշտ փոխարինվող մարտկոց, որը ապահովում է մինչև 2 ժամ շարունակական աշխատանք, ինչպես նաև կարելի է օգտագործել լիցքավորման ընթացքում։
• Կից առկա է նաև 4-րդ մատակարարման զամբյուղ, միջամտության ընթացքում անհրաժեշտ պարագաները տեղավորելու համար։
ՍԱՐՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Երակային միջամտությունից առաջ
1․ Հնարավորություն է տալիս ուսումնասիրել ենթամաշկային երակները և ընտրել երակային միջամտության համար առավել համապատասխանը։
2․ Այլ միջամտություններից հետո օգնում է որոշել անոթի ամբողջականությունը, ինչպես նաև ստուգել փականների առկայությունը երակի տեղամասում։
Երակային միջամտության ընթացքում
Ապահովում է անոթների վիզուալիզացիա և օգնում է գնահատել միջամտության ողջ ընթացքը։
Երակային միջամտությունից հետո
Կարելի է գնահատել երակի վնասումից առաջացած հեմատոմաները։
✔ Երակային միջամտություններ
✔ Անոթաբուժություն
✔ Ուռուցքաբանություն
✔ Մանկաբուժություն
✔ Նեոնատալոգիա
✔ Դիալիզի բաժանմունքներ
✔ Ծերաբուժություն