fbpx

VeinViewer® Flex

In stock

VeinViewer® Flex

Երակների վիզուալիզացիա ապահովող սարք, որը նախատեսված է երակային միջամտությունները հեշտ և հարմար դարձնելու համար։ Սարքը նվազեցնում է բարդությունների առաջացման ռիսկը։

Compare

Հատուկ ալիքների կիրառման շնորհիվ տեսանելի են դառնում մինչև 10մմ խորությամբ գտնվող երակները։

Այդ ալիքները կլանվում են արյան հեմոգլոբինի կողմից, իսկ շրջակա հյուսվածքները անդրադարձնում են  դրանք։ Անդրադարձած ալիքները կլանվում են սարքի կողմից, տվյալները մշակվում են և պատկերը արտածվում է մաշկի վրա։

Սարքի կիրառությունը առանցքային նշանակություն ունի մանկաբուժական, ինչպես նաև սկլերոթերապիա և քիմիոթերապիա ստացող հիվանդների շրջանում՝ մանր կամ վնասված անոթների վիզուալիզացիայի համար։

• Կոմպակտ դիզայն, որի շնորհիվ կարելի է պահել ձեռքով և կիրառել առաջին բուժօգնության կետերում։
• Կարելի է կիրառել ճկուն թևի միջոցով, որը հարմար է ամրացնել ցանկացած վայրում։
• Հարմար է սահմանափակ տարածքով սենյակներում օգտագործման համար։
• Ունի արագ և հեշտ փոխարինվող մարտկոց, որը ապահովում է մինչև 2 ժամ շարունակական աշխատանք:
• Լրացուցիչ մարտկոց։

ՍԱՐՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ


Երակային միջամտությունից առաջ

1․ Հնարավորություն է տալիս ուսումնասիրել ենթամաշկային երակները և ընտրել երակային միջամտության համար առավել համապատասխանը։
2․ Այլ միջամտություններից հետո օգնում է որոշել անոթի ամբողջականությունը, ինչպես նաև ստուգել փականների առկայությունը երակի տեղամասում։

Երակային միջամտության ընթացքում

Ապահովում է անոթների վիզուալիզացիա և օգնում է գնահատել միջամտության ողջ ընթացքը։

 

Երակային միջամտությունից հետո

Կարելի է գնահատել երակի վնասումից առաջացած հեմատոմաները։


✔ Երակային միջամտություններ
✔ Անոթաբուժություն
✔ Ուռուցքաբանություն
✔ Մանկաբուժություն
✔ Նեոնատալոգիա
✔ Դիալիզի բաժանմունքներ
✔ Ծերաբուժություն

 

Ապրանքներ