fbpx

REM 4000

In stock

REM 4000

REM 4000-ն իրենից ներկայացնում է ամբողջովին ավտոմատացված, գերարագ (երկու աչքի հետազոտությունը տևում է 4 վայրկյան) հայելային էնդոթելային մանրադիտակ, որը համալրված է ներկառուցված ջերմային տպիչով, 10.4 դյույմ անկյունագիծ ունեցող LCD գունավոր սենսորային էկրանով, ինչպես նաև մոտ 16,000 այցելուի հետազոտության արդյունքները պահպանելու հնարավորությամբ։

Compare

REM 4000 թույլ է տալիս.

• իրականացնել ավտոմատ ֆոկուսավորում և չափում
• առանձնացնել 13 չափման գոտի (1 կենտրոնական և 12 ծայրամասային)
• կատարել եղջերաթաղանթի էնդոթելի բջիջների արագ և լիովին ավտոմատացված վերլուծություն (չափը, ձևը, պոպուլյացիան): Իսկ բարդ դեպքերում կիրառել նաև հետևյալ մեթոդները՝ L-count, Core method, Dark Area analysis
• վերլուծել ավելի քան 300 բջիջ
• ստանալ բարձրորակ պատկերներ
• ոչ կոնտակտային եղանակով կատարել պախիմետրիա

Ավտոմատ ֆոկուսավորման և չափման գործառույթի շնորհիվ նվազագույնի է հասցվում բժշկի միջամտությունը հետազոտության ընթացքում․REM 4000-ը գրեթե ամեն ինչ անում է ինքնուրույն։ Անհրաժեշտության դեպքում հետազոտությունը կարելի է կատարել նաև մեխանիկական ռեժիմով։

Ապրանքներ