fbpx

Phoromat 2000 Phoropter

In stock

Ձեզ ենք ներկայացնում Rodenstock Instruments գերմանական ընկերության արտադրության Phoromat 2000 թվային ավտոմատացված ֆորոպտերը, որը նախատեսված է սուբյեկտիվ ռեֆրակցիայի չափման գործընթացն առավել ճշգրիտ ու հարմարավետ դարձնելու համար։

Compare

Phoromat 2000 ֆորոպտերն ունի․
? բազմաթիվ տեսողական թեստեր՝ տեսողության սրությունը առավել ճշգրիտ որոշելու համար
? թեստերի հաջորդականությունը ծրագրավորելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում
? լայն՝ 40° տեսադաշտ
? կապույտ լուսադիոդային լույս, որը ցույց է տալիս այցելուի գլխի ճիշտ դիրքը
? կրկնակի cross-գլան, որը թույլ է տալիս այցելուին միաժամանակ տեսնել առարկայի երկու պատկեր և համեմատել դրանք, ինչպես նաև նվազեցնում է այցելուի շփոթությունը և արագացնում ռեֆրակցիայի չափման գործընթացը
? ավտոմատ կոնվերգենցիայի ֆունկցիա և կարդալու համար նախատեսված վառ լուսադիոդային լամպ, որոնք կիրառվում են մոտ տարածության վրա տեսողությունը ստուգելու համար
? թեքվող և պտտվող սենսորային էկրան և էրգոնոմիկ կառավարման վահանակ
? անլար եղանակով կամ մալուխի միջոցով տարբեր սարքերի հետ միացման լայն հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում այցելուի տվյալները սարքից սարք տեղափոխելու համար
? ներկառուցված թերմոտպիչ՝ ստացված տվյալները արագ տպելու համար, ինչը առավել հարմարավետ է դարձնում այցը և կրճատում նրա տևողությունը

Phoromat 2000-ը բժշկին ընձեռում է հնարավորություն մկնիկի մեկ հպումով համեմատել նախնական և հետազոտության արդյունքում ստացված տվյալները։

 

Ապրանքներ