NCT 2000 ոչ կոնտակտային տոնոմետր է, որը թույլ է տալիս չափել ներակնային ճնշումն օդի փափուկ մղման եղանակով՝ անձայն, արագ և լիովին ավտոմատացված։
NCT 2000 ապահովում է՝
? ավտոմատ հավասարեցում և ավտոմատ չափում մեկ հպումով
? օդի փափուկ մղմամբ ներակնային ճնշման անհպում չափում
? կոմպենսացված ներակնային ճնշման հաշվարկում՝ մուտքագրելով եղջերաթաղանթի կենտրոնական հաստության արժեքը
Ինչպես նաև օժտված է՝
? 5,7 դյույմ գունավոր սենսորային էկրանով, որը ծառայում է որպես գործող մոնիտոր՝ միաժամանակ ցուցադրելով բոլոր չափված արժեքները
? շարժումների կառավարման լծակով, որն ապահովում է սարքի չափող գլխիկի հստակ և անձայն շարժումները բոլոր ուղղություններով
? հպման սենսորով, որն անմիջապես դադարեցնում է չափող գլխիկի շարժումը
? ներկառուցված ջերմային տպիչով
Եղե’ք մրցունակ, ապահովե’ք բարձր որակ և հուսալիություն: