fbpx

MobileRAPID տոնոմետր

In stock

MobileRAPID տոնոմետր

MobileRAPID-ը առաջին բազկի ճնշաչափն է, որը կարող է համաժամանակեցվել Ձեր սմարթֆոնի հետ։

ԳՆԵԼ ԱՌՑԱՆՑ

Compare

Իտալական PiC Solution ընկերության MobileRAPID արյան ճնշումը չափող ավտոմատ սարքը (ավտոմատ ճնշաչափը) նախագծվել և արտադրվում է արդի տեխնոլոգիայով: Սարքն օգտագործելուց առաջ խորհուրդ ենք տալիս կարդալ օգտագործողի ձեռնարկը:

MobileRAPID ավտոմատ ճնշաչափի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս մշտապես վերահսկել արյան ճնշումը, սակայն այն չպետք է փոխարինի բուժող բժշկի կանոնավոր այցելություններին։

 Խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել Ձեր բժշկին ընդհանուր զննման և արյան ճնշման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար։

Rapid-Tech Comfort Experience

MobileRAPID ավտոմատ ճնշաչափը ստեղծվել է վերջին սերնդի Rapid-Tech Comfort Experience տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս արդյունքը ստանալ արդեն մանժետի փքման փուլում։

MobileRAPID ավտոմատ ճնշաչափն անցել է կլինիկական փորձարկումներ ESH (European Society of Hypertension) արձանագրությունների համաձայն, որը երաշխավորում է տրված արդյունքների ճշգրտությունը։

Ինչպե՞ս համաժամանակեցնել MobileRAPID ավտոմատ ճնշաչափը Ձեր սմարթֆոնի հետ

Քայլ 1. Պետք է միացնեք ձեր սմարթֆոնի Bluetooth®-ը և Pic Health Station հավելվածը, որը պետք է ներբեռնեք App Store կամ Google Play Store-ից: MobileRAPID  ավտոմատ ճնշաչափի և ձեր սմարթֆոնի զուգավորուման ընթացքում համոզվեք, որ ծրագրերը միացված են:
Քայլ 2. Երբ MobileRAPID  ավտոմատ ճնշաչափն անջատված է, սեղմեք և պահեք «User 2» կոճակը ՝ զուգավորումը սկսելու համար: Այս նշանը □ ▢ կցուցադրվի LCD էկրանի վրա, ինչը կվկայի, որ զուգավորումը ընթացքի մեջ է: Հաջողության դեպքում այս նշանը [  ] կցուցադրվի էկրանին:
Քայլ 3. Զուգավորման գործընթացն ավարտելուց հետո սարքը ինքնաբերաբար կանջատվի:

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ