PiC Solution ընկերության MobileRAPID Wrist արյան ճնշումը չափող ավտոմատ սարքը (ավտոմատ ճնշաչափը) նախագծվել և արտադրվում է արդի տեխնոլոգիայով: Սարքն օգտագործելուց առաջ խորհուրդ ենք տալիս կարդալ օգտագործողի ձեռնարկը: Արյան ճնշման սարքի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս մշտապես վերահսկել արյան ճնշումը, սակայն այն չպետք է փոխարինի բուժող բժշկի կանոնավոր այցելու-թյուններին։ Խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել Ձեր բժշկին ընդհանուր զննման և արյան ճնշման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար։
Ին՞չ է Rapid-Tech Comfort Experience
MobileRAPID Wrist ճնշաչափը ստեղծվել է վերջին սերնդի Rapid-Tech Comfort Experience տեխնոլոգիայով և աշխատում է օցիլոմետրիկ մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս արդյունքը ստանալ արդեն մանժետի փքման փուլում։ MobileRAPID Wrist-ը անցել է կլինիկական փորձարկումներ ESH (European Society of Hypertension) արձա-նագրությունների համաձայն, որը երաշխավորում է տրված արդյունքների ճշգրտությունը։
Սարքի և Ձեր սմարթֆոնի զուգավորումը
Քայլ 1. Միացրեք ձեր սմարթֆոնի Bluetooth®-ը և PiC Health Station հավելվածը
Քայլ 2. Pic Health Station ցանկում ընտրեք “devices” և “add device”։
Քայլ 3. Սեղմեք “User 1” կամ “User 2” ձեր MobileRAPID Wrist-ի վրա։
Քայլ 4. Հավելվածը ավտոմատ կգտնի Ձեր MobileRAPID Wrist-ը։ Հետևեք հավելվածի հրահանգներին զուգավորումը ավարտելու համար։
Քայլ 5. Զուգավորման ընթացքում PiC հավելվածը պետք է միացված լինի միայն այն սմարթֆոնին կամ պլանշետին, որը միացված է սարքին։

Տվյալների փոխանցումը Ձեր սարքին չափման ընթացքում
Սարքի և Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի զուգավորումը ավարտելուց հետո, պարզապես միացրեք հավելվածը և սկսեք չափումը։
Սարքով չափումը ավարտելուց հետո պետք է միցված պահել բջջային հավելվածը, որպեսզի իրականացվի տվյալների փոխանցում Ձեր սմարթֆոնին:

Reviews
There are no reviews yet.