fbpx

MobileRAPID Wrist տոնոմետր

In stock

MobileRAPID Wrist տոնոմետր

Իտալական PIC Solution ապրանքանիշի MobileRAPID Wrist ավտոմատ դաստակի ճնշաչափ

Արժեքը՝ 22000 դրամ

Compare

PiC Solution ընկերության MobileRAPID Wrist արյան ճնշումը չափող ավտոմատ սարքը (ավտոմատ ճնշաչափը) նախագծվել և արտադրվում է արդի տեխնոլոգիայով: Սարքն օգտագործելուց առաջ խորհուրդ ենք տալիս կարդալ օգտագործողի ձեռնարկը: Արյան ճնշման սարքի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս մշտապես վերահսկել արյան ճնշումը, սակայն այն չպետք է փոխարինի բուժող բժշկի կանոնավոր այցելու-թյուններին։ Խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել Ձեր բժշկին ընդհանուր զննման և արյան ճնշման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար։ 

 

Ին՞չ է Rapid-Tech Comfort Experience

MobileRAPID Wrist ճնշաչափը ստեղծվել է վերջին սերնդի Rapid-Tech Comfort Experience տեխնոլոգիայով և աշխատում է օցիլոմետրիկ մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս արդյունքը ստանալ արդեն մանժետի փքման փուլում։ MobileRAPID Wrist-ը անցել է կլինիկական փորձարկումներ ESH (European Society of Hypertension) արձա-նագրությունների համաձայն, որը երաշխավորում է տրված արդյունքների ճշգրտությունը։
Սարքի և Ձեր սմարթֆոնի զուգավորումը
Քայլ 1. Միացրեք ձեր սմարթֆոնի Bluetooth®-ը և PiC Health Station հավելվածը
Քայլ 2. Pic Health Station ցանկում ընտրեք “devices” և “add device”։
Քայլ 3. Սեղմեք “User 1” կամ “User 2” ձեր MobileRAPID Wrist-ի վրա։
Քայլ 4. Հավելվածը ավտոմատ կգտնի Ձեր MobileRAPID Wrist-ը։ Հետևեք հավելվածի հրահանգներին զուգավորումը ավարտելու համար։
Քայլ 5. Զուգավորման ընթացքում PiC հավելվածը պետք է միացված լինի միայն այն սմարթֆոնին կամ պլանշետին, որը միացված է սարքին։ 
Տվյալների փոխանցումը Ձեր սարքին չափման ընթացքում
Սարքի և Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի զուգավորումը ավարտելուց հետո, պարզապես միացրեք հավելվածը և սկսեք չափումը։
Սարքով չափումը ավարտելուց հետո պետք է միցված պահել բջջային հավելվածը, որպեսզի իրականացվի տվյալների փոխանցում Ձեր սմարթֆոնին:
Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ