fbpx

Leon

In stock

Ձեր անզգայացման օգնականը

Löwenstein Medical ընկերության Leon անզգայացման սարքը մշակվել է անեսթեզիոլոգիայի և վիրահատարանների ամենօրյա պահանջներին համապատասխան՝ ապահովելով ինտուիտիվ և էրգոնոմիկ կառավարում առօրյա կիրառման համար: Այն գերմանական արտադրության սարքավորում է, որն առաջարկում է օպտիմալ աջակցություն Ձեր աշխատանքային գործընթացում:

Compare

Leon-ն ունի բազմաթիվ առավելություններ։ Այն համատեղում է հիգիենիկ ժամանակակից լուծումները և էրգոնոմիկ դիզայնը՝ ժամանակակից, առաջադեմ տեխնոլոգիաների հետ: Ինչպես նաև, սարքն առաջարկում է մանրակրկիտ մշակված լրացուցիչ հնարավորություններ՝ անզգայացման ընթացքում օպտիմալ կիրառման համար:

Առավելություններն ու գործառույթները

  • Օդափոխության բարձր արդյունավետություն. Իր հնարավորություններով հավասարվելով թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) ինտենսիվ թերապիայի սարքերին՝ LEON-ն ապահովում է բարձրակարգ օդափոխություն՝ երաշխավորելով պացիենտի անվտանգությունն ու բժշկական անձնակազմի հարմարավետությունը:
  • Ճկուն տեղակայում. Սարքը կարող է հեշտությամբ հարմարեցվել Ձեր բաժանմունքի տարածքային պայմաններին: Այն հասանելի է ինչպես առաստաղին կամ պատին ամրացմամբ, այնպես էլ տեղադրման տարբեր տարբերակներով:
  • Օդափոխության ռեժիմներ. Löwenstein Medical-ի Leon սարքն ունի օդափոխության տարբեր ռեժիմներ, այդ թվում` ծավալով վերահսկվող պարտադիր ընդհատվող օդափոխություն (IMV), ճնշմամբ վերահսկվող օդափոխություն (PCV):

Անհատականացված լուծումներ

Սարքն օգտատիրոջը հնարավորություն է տալիս կատարել անհատական կարգավորումներ՝ պացիենտի առավելագույն հարմարավետության և օպտիմալ աջակցության համար՝ անզգայացման ներածման, վիրահատության, թերապիայի կամ հիվանդանոցային ցանկացած այլ գործընթացի ժամանակ:

Ապրանքներ