Աշխատանքի սկզբունք.
Մալաբսորբցիայի ժամանակ չներծծված ածխաջուրը անցնում է հաստ աղիք, որտեղ անաէրոբ բակտերիաների ազդեցությամբ այն քայքայվում է և առաջանում է ջրածին, որը ներծծվում է աղիներով և անցնում համակարգային արյան շրջանառություն։ Այնուհետև լուծված գազը անցնում է թոքեր ալվեոլները շրջապատող մազանոթների միջոցով, ապա արտաշնչվում։ Հետևաբար սուբստրատի ընդունումից հետո արտաշնչված օդում ջրածնի կոնցենտրացիայի աճը վկայում է համապատասխան ածխաջրի անբավարար ներծծման մասին։
Կիրառման ցուցում
• Լակտոզի անտանելիություն
• ֆրուկտոզայի անհանդուրժողականություն
• փքվածություն
• արտահայտված գազագոյացում
• քրոնիկ պանկրեատիտ
• քրոնիկ գաստրիտ և ֆունկցիոնալ դիսպեպսիա
• գրգռված աղու համախտանիշ
• փորլուծություն կամ փորկապություն
• ֆունկցիոնալ փորկապություն
• շաքարային դիաբետ
• պրոտոնային պոմպի ինհիբիտորների երկարատև օգտագործում
• լյարդի ցիռոզ
• դառնություն և/կամ տհաճ համ բերանում






