Աշխատանքի սկզբունք՝
Հելիկոբակտեր պիլորին արտադրում է ուրեազ ֆերենտը, որը տրոհում է միզանյութը՝ առաջացնելով ածխաթթու գազ և ամոնյակ։ Առաջացած ածխաթթու գազը ներծծվում է, լուծվում արյան մեջ, այնուհետև՝ արտաշնչվում։ Բնական կայուն C13 իզոտոպի օգտագործման շնորհիվ C13 միզանյութի քայքայումից գոյացած 13CO2-ը կարելի է չափել արտաշնչված օդի մեջ։
Կիրառման ցուցում
▪︎ ստամոքսի (որովայնի) ցավ
▪︎ այրոց կամ այրող զգացողություն
▪︎ սրտխառնոց, երբեմն՝ փսխում
▪︎ ախորժակի կորուստ
▪︎ որովայնի փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ)
▪︎ ոչ միտումնավոր քաշի կորուստ
▪︎ սև կամ արյունային կղանք՝ խոցի արյունահոսության դեպքում






