Dornier Aries

In stock

Dornier Aries

Օրթոպեդիկ սարքավորում՝  նախատեսված հարված-ալիքային թերապիայի համար։

Dornier Aries-ն առաջարկում է նորագույն, դիստանցիոն, ոչ ինվազիվ մեթոդիկա։

Դիստանցիոն  հարված-ալիքային թերապիան (ESWT) իրենից ներկայացնում է ոչ ինվազիվ  ամբուլատոր, անզգայացում չպահանջող բուժման  մեթոդիկա։

Compare

Անհանգստացնող հատվածի վրա համակարգն արտաքինից իր ազդեցությունն  իրագործում է հարվածային  ալիքների միջոցով։  Բուժման մեթոդիկան հիմնված է օրգանիզմի սեփական ռեգեներացիոն ռեսուրսների ակտիվացման և բնականոն վերականգնման խթանման պրոցեսների վրա։

Առաջին քայլերը հարված-ալիքային բուժման մեթոդիկայի մեջ

Ավելի քան 20 տարի առաջ Dornier MedTech-ն առաջին անգամ կիրառեց դիստանցիոն հարված-ալիքային թերապիան (ESWT), հիմա այն կիրառվում է  ամբողջ աշխարհում՝ բազմազան օրթոպեդիկ ցուցումներով։

Էրգոնոմիկ ապլիկատոր

Էրգոնոմիկ ապլիկատորն իր թեթև  քաշի շնորհիվ ողջ  պրոցեդուրայի ընթացքում մնում է հարմարավետ  բժշկի ձեռքում։ Ապլիկատորի վրա տեղակայված սեղմակները թույլ են տալիս մեկ ձեռքվ իրականացնել պրոցեդուրան՝ միաժամանակ փոփոխելով պարամետրերը (էներգիա, հաճախականություն)։

Առավելություններ

▸ Ճառագայթման հզորության լայն սպեկտր

▸ Կայուն և վերարտադրելի հարվածային ալիքներ

▸ Էլեկտրամագնիսական հարվածային ալիքների (EMSE) ճառագայթման երկարատև ժամկետ

▸ Սենսորային մոնիտորի շորհիվ հարմարավետ կառավարում

▸ Հեշտ փոփոխվող ապլիկատոր

▸ Հեշտ տեղափոխման հնարավորություն սայլակի և հատուկ ճամպրուկի օգնությամբ։

«Ինտելեկտուալ» կենտրոնացման համակարգ

Ալիքի  կենտրոնացման հատուկ կոնստրուկցիան թույլ է տալիս չփոխելով ապլիկատորը

կիրառել ալիքի թափանցման տարբեր մակարդակներ։

Օրթոպեդիկ ցուցումներ

▸ Լատերալ էպիկոնդիլիտ

▸ Ցավ ուսային հոդում և պարանոցում

▸ Ախիլոդինիա (Աքիլլեսյան ջլի ցավային սինդրոմ)

▸ Ծնկահոդի տԵնդինիտ

▸ Իրանի ստորին հատվածի ցավ

▸ Ֆիբրոմիալգիա

Submit your review

Your email address will not be published. Required fields are marked *

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ