Ստանդարտացված արդյունքների արագ և արդյունավետ մշակում
Մեկ հետազոտության համար պահանջվում է ընդամենը 6 վայրկյան։ Այս լուծումը թեստ-երիզների շարունակական բեռնման հնարավորություն է տալիս, առանց չափման ցիկլի ավարտին սպասելու: Սարքը նաև արդյունքների ստանդարտացված չափման հնարավորություն է տալիս ՝ վերացնելով մարդկային գործոնը:
Ընդհանրացված արդյունք
Նստվածքային տերմինալը թույլ է տալիս թեստ-երիզի և մանրադիտակի տվյալների համախմբումը մեկ ընդհանուր արդյունքի մեջ:
Ճկուն և բազմաբովանդակ հաշվետվություն
Արդյունքների արտածում ինտեգրված տպիչի միջոցով կամ փոխանցում LIS համակարգին (լաբորատոր տեղեկատվական համակարգ)։
Սարքի բնութագրերը
Արտադրողականություն՝ 30-100 նմուշ/օր
Երիզների շարունակական ներմուծում
Չափման ցիկլ՝ 6 վայրկյան
Բարկոդ կարդացուղ սարք՝ պարզեցնում է աշխատանքը
Համակարգված տվյալների բազա, բարելավված արտադրողականություն
Մանրադիտակի արդյունքները կարող են մուտքագրվել միացված նստվածքային տերմինալի միջոցով և փոխանցվել cobas u 411 վերլուծիչին: Սա թույլ է տալիս ավելի հեշտ փաստաթղթավորել և տպել բոլոր արդյունքները:
Չափվող պարամետրեր
- Տեսակարար կշիռ և գույն
- pH
- Լեյկոցիտներ
- Նիտրիտներ
- Սպիտակուցներ
- Գլյուկոզ
- Կետոններ
- Ուրոբիլինոգեն
- Բիլիռուբին
- Էրիթրոցիտներ