fbpx

cobas pure integrated solutions

In stock

cobas® pure integrated solutions

Simplicity meets Excellence
cobas® pure վերլուծիչը cobas® ընտանիքի նորագույն անդամն է, որը նախատեսված է գերազանցություն ապահովելու համար, միևնույն ժամանակ պարզեցնելով ամենօրյա աշխատանքը:

Compare

Այսօր առավել քան երբևէ պարզ է ճշգրիտ և ժամանակին կատարված ախտորոշման կարևորությունը։ Այնուամենայիվ, արյան նմուշառումից մինչև հետազոտության վերջնական արդյունքի ստացումը պահանջում է լաբորատորիայի անձնակազմի նվիրվածության, փորձի և աշխատասիրության ամենաբարձր մակարդակ:
Այս հարցում ձեզ աջակցելու համար Roche Diagnostics ընկերությունը առաջարկում է նորարարական ինտեգրված լուծումներ, որոնք հայտնի են բարձր որակով և գերազանցությամբ:

cobas® pure վերլուծիչը cobas® ընտանիքի նորագույն անդամն է, որը նախատեսված է գերազանցություն ապահովելու համար, միևնույն ժամանակ պարզեցնելով ամենօրյա աշխատանքը: cobas® pure-ն համատեղում է կենսաքիմիական, իմունաքիմիական և ISE հետազոտությունները ընդամենը 2 քմ մակերեսի վրա ` հնարավորություն ընձեռելով սահմանափակ մակերես ունեցող լաբորատորիաներին իրականացնել ավելի քան 230 տեսակի հետազոտություն ` ներառյալ բազմաթիվ բարձր բժշկական արժեք ունեցող հետազոտություններ։
Cobas pure ինտեգրված լուծումը բաղկացած է նմուշի մատակարարման միավորից և մինչև 2 վերլուծական միավորներից `ձեր պահանջներին առավելագույնս համապատասխանելու համար:

Նմուշի մատակարարման միավորը արդյունավետորեն վերահսկում է շտատիվների շարժումը ամբողջ վերլուծիչի մակերեսով: Այն թույլ է տալիս շարունակաբար բեռնել միաժամանակ մինչև 50 նմուշ և բեռնաթափել մինչև 50 նմուշ, ունի միացված բարկոդ սկաներ և STAT նմուշների համար նախատեսված հատուկ պորտ: Նմուշի մատակարարման միավորը ներառում է սենսորային էկրան և էկրանային ստեղնաշար: Նմուշի մատակարարման միավորը ունի ժամում մինչև 450 նմուշ բեռնելու հնարավորություն:
cobas e 402 անալիտիկ միավորն իրականացնում է ավելի քան 100 տարբեր իմունային հետազոտություններ, ներառյալ սակավարյունությունների, ոսկրային մարկերների, վահանագեղձի, պտղաբերության, ուռուցքային մարկերների, վարակիչ հիվանդությունների, կանանց առողջության, բորբոքումների և սեպսիսի վերաբերյալ հետազոտություններ և այլն:
Cobas e 402 անալիտիկ միավորի արտադրողականությունը կազմում է ժամում մինչև 120 հետազոտություն և ներառում է 9 րոպե տևողությամբ ծրագրեր STAT հետազոտությունների համար: Cobas e 402 միավորը պարունակում է 28 սառեցվող դիրքեր ազդանյութերի համար։ Ունի նմուշի հեղուկի մակարդակի հայտնաբերման, մակարդուկի հայտնաբերման, օդի ասպիրացիայի հայտնաբերման հնարավորություն:

Cobas c 303 անալիտիկ միավորը կատարում է ավելի քան 110 տարբեր բիոքիմիական հետազոտություններ, ներառյալ սպիտակուցների, ֆերմենտների, սուբստրատների, էլեկտրոլիտների, թմրանյութերի հետազոտություններ և դեղորայքի մոնիտորինգ։
Cobas c 303- ը ժամում կարող է իրականացնել մինչև 450 ֆոտոմետրիկ հետազոտություն և ունի ISE ինտեգրված միավոր, որն իրականացնում է ժամում մինչև 450 ISE հետազոտություն: Խառը ռեժիմում արտադրողականությունը կազմում է մինչև 750 թեստ / ժամ (450 ISE + 300 ֆոտոմետրիկ թեստ / ժամ): Cobas c 303- ն ունի 42 սառեցվող դիրքեր ազդանյութերի համար: Նմուշի ամբողջականությունը ապահովվում է շիճուկային ինդեքսների միջոցով, ունի նմուշի հեղուկի մակարդակի հայտնաբերման, մակարդուկի հայտնաբերման, օդի ասպիրացիայի հայտնաբերման հնարավորություն։

Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ