COBAS INTEGRA® 400 plus analyzer
Բիոքիմիական անալիզատոր
Roche Diagnostics ընկերությունը հանդիսանում է առաջատար ընկերություն IVD (in vitro diagnostic) ոլորտում:
cobas Integra 400 plus անալիզատորը ամբողջությամբ ավտոմատացված բիոքիմիական անալիզատոր է, որը ունի մի շարք առավելություններ:
1. Սարքը չափումները կախված թեստերից կատարվում է 4 եղանակով՝ ֆոտոմետրիկ աբսորբցիոն, տուրբիդոմետրիկ, բևեռացված ֆլոուրեսցենտային, էլեկտրոլիտներ չափիչ մոդուլ:
2. Արտադրողականությունը՝ 400 թեստ/ ժամում: 90 նմուշ միաժամանակ տեղադրելու հնարավորություն: Նմուշները պիպետավորելուց հետո կարելի է ավելացնել նոր նմուշներ սարքի աշխատանքի ընթացքում:
3. Նմուշի ծավալը՝ կախված հետազոտվող թեստի տեսակից լինում է 2-10 մկլ / յուրաքանչյուր հետազոտվող թեստի համար
4. Սարքի մեջ հնարավոր է միաժամանակ տեղադրել 32 տարբեր թեստերի ռեագենտներ, ռեագենտները սարքը ճանաչում է բար կոդի միջոցով: Սարքում ռեագենտները պահվում են սառը պայմաններում: 32 ռեագենտների առկայությունը հնարավորություն է տալիս միաժամանակ կատարել 32 տարբեր թեստեր նմուշի համար:
5. Սարքը ունի հնարավորություն միանալու LIS – լաբորատոր ինֆորմացիոն համակարգ և LIMS- լաբորատոր ինֆորացիոն կառավարման համակարգերին, ինչը առավել հեշտացնում է հաճախորդների սպասարկումը և լաբորատորիայի աշխատանքը: Այս համակարգով սարքը նմուշները ճանաչում է բարկոդի միջոցով, այսինքն, ընդունարանում նշում են, թե ինչ թեստեր են արվելու, բարկոդը փակցվում է փորձանոթի վրա: մնում է միայն նմուշը տեղադրել սարքի մեջ:
6. Հետազոտվող նմուշը՝ պլազմա, սիճուկ, ամբողջական արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ
7. Հետազոտվող թեստերի ցանկը՝
- Սուբստրատներ
- Ֆերմենտներ
- Սպեցիֆիկ սպիտակուցներ
- Էլեկտրոլիտներ
- Դեղամիջոցներ
- Թմրանյութեր
8. Արտադրման երկիրը՝ Շվեցարիա
Reviews
There are no reviews yet.