cobas c 311 ավտոմատ վերլուծիչ
cobas c 311 վերլուծիչը ավտոմատ համակարգ է, որն առաջարկում է կլինիկական քիմիայում կիրառվող թեստերի լայն տեսականի և համապատասխան թեստերի չափման ծրագրեր: Այս վերլուծիչը չափում է նաև նատրիումը, կալիումը և քլորիդը շիճուկում, պլազմայում և մեզի մեջ `օգտագործելով ISE չափիչ մոդուլը: Սարքի միջոցով կարելի է չափել նաև գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակը ամբողջական արյան մեջ։
Առաջին կարգի կատարում
- Առկա է ավելի քան 130 թեստ և կիրառություն (ներառյալ թմրանյութերը (DAT), բուժական դեղերի մոնիտորինգը (TDM)), հատուկ սպիտակուցներ և ամբողջական արյան մեջ HbA1c1
- Արդյունքներ ստանալու կանխատեսելի ժամանակի արտացոլում մենյուի համապատասխան բաժնում
“Smart” աշխատանքային հոսք - 108 նմուշի դիրք` նմուշների անընդհատ ներբեռնելու հնարավորությամբ և STAT (ЦИТО) նմուշներ ծրագրավորելու առկայությամբ
- Ինտեգրված նմուշի ավտոմատ հայտնաբերում
- Նմուշները ավտոմատ կերպով նոսրացնելու և վերագործարկելու ունակություն
Յուրահատուկ ռեագենտի կոնցեպտ
- «cobas c» ռեագենտների հարմարավետ և անսխալ օգտագործում
- Ռեագենտները պատրաստի են
- Ռեագենտների խնայողություն շնորհիվ քանակի և ստաբիլության
Համակարգի բարձր հուսալիություն
- Բարձր հուսալի համակարգ, որը հիմնված է ավելի քան 35 տարվա փորձի վրա
- Ամբողջական դասընթաց և աջակցություն Roche կազմակերպությունների կողմից ամբողջ աշխարհում
- Լիարժեք տեխնիկական սպասարկում
- Խնամքի բաժինների ավտոմատացված գործընթաց
Տեխնիկական նկարագիր
- Թեստերի չափման հնարավորություններ
Կլինիկական քիմիա, ISE – էլեկտրոլիտներ, HbA1c (ամբողջ արյան չափում)
- Արտադրողականություն
Մինչև 300 թեստ / ժամ միայն ֆոտոմետրի թեստերի համար
480 թեստ / ժամ միայն ISE- էլեկտրոլիտների թեստերի համար
- Չափվող նմուշներ
Շիճուկ, պլազմա, ամբողջ արյուն, մեզի, ողնուղեղային հեղուկ (CSF), կենսահեղուկ (հեմոլիզատ)
Նմուշի ավտոմատ նոսրացում և կրկնելու հնարավորություն
Գործողության ընթացքում նմուշների անընդհատ ներբեռնում
- Թեստի ամբողջականությունը ստուգելու հնարավորություն
Ռեագենտների ուլտրաձայնային եղանակով խառնելու ունակություն
Նմուշի մեջ 3 ինդեքսների որոշում (լիպեմիկ, հեմոլիտիկ, իկտերիկ)
Նմուշի մեջ մակարդուկի հայտնաբերման ունակություն
- Ռեագենտներ
Մինչև 45 ռեագենտների դիրքեր (42 «cobas c» ռեագենտների համար և 3 ISE- ի համար)
«cobas c» ռեագենտները սարքը ճանաչում է բար կոդերի միջոցով
Reviews
There are no reviews yet.