fbpx

cobas b 101

In stock

Cobas b 101

Մեկ քայլով լուծում HbA1c, ճարպեր և CRP հետազոտությունների համար
Cobas b 101-ը՝ in vitro ախտորոշման համակարգ է, որը նախատեսված է գլիկոլիզացված հեմոգլոբին (HbA1c), ճարպեր և CRP հետազոտությունների համար։

Compare

HbA1c հետազոտության համար կարող է օգտագործվել ինչպես թարմ մազանոթային արյուն, այնպես էլ երակային ամբողջական արյուն՝ վերցված K2/K3-EDTA, Li-Heparin հակամակարդիչներ պարունակող փորձանոթների մեջ։

Թարմ մազանոթային արյուն, K2/K3-EDTA պարունակող փորձանոնոթներով վերցված ամբողջական արյուն կամ պլազմա կարելի է օգտագործվել լիպիդների (խոլեստերին, տրիգլիցերիդներ, ԲԽԼ, ՑԽԼ, non-HDL) որոշման համար։

CRP հետազոտության նմուշ կարող են հանդիսանալ թարմ մազանոթային արյունը կամ շիճուկը, K2/K3-EDTA կամ Li Heparin հակամակարդիչներ պարունակող փորձանոթներով վերցված ամբողջական արյունը կամ պլազման։

Համակարգն ապահովում է արագ և հուսալի արդյունքներ և նախատեսված է մասնագիտական օգտագործման համար կլինիկական լաբորատորիայում կամ հիվանդանոցներում:

cobas b 101 սարքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին և մեթոդներին (IFCC, DCCT/NGSP)*
* IFCC -International Federation of Clinical Chemistry
DCCT/NGSP- Diabetes Control and Complications Trial

Հեշտ և անվտանգ օգտագործում
Մատից ստացված նմուշի ուղղակի կիրառում, նմուշի փոքր ծավալի անհրաժեշտություն

Չկա չափաբերման և սպասարկման կարիք, ղեկավարվում է գրաֆիկական ինտերֆեյսով

Արդյունքների արագ հասանելիություն
Հիվանդի նախապատրաստումից մինչև երկու թեստերի համակցված հետազոտության արդյունքների ցուցադրումը 15 րոպեից պակաս է տևում, իսկ առանձին հետազոտության արդյունքը ցուցադրվում է մոտ 6 րոպեից (CRP-ի դեպքում՝ 4 րոպեից)։

HbA1c, ճարպեր և CRP հետազոտությունների միմյանցից առանձին, կամ HbA1c-ի և ճարպերի համակցված հետազոտության ընտրության հնարավորություն։

Սարքի բնութագրեր
▪ Օգտագործողին հարմար մեծ հպումային էկրան, ամբողջական ստեղնաշար, բազմալեզու ձեռնարկ
▪ Կայուն, առանց սպասարկման և չափաբերման ,ջերմաստիճանի (2-30 ºC) և խոնավության լայն միջակայքում աշխատող համակարգ
cobas® infinity POC IT համակարգին միանալու հնարավորություն
▪ Արտաքին տպիչը և գծակոդի ընթերցիչը թույլ են տալիս խնայել ժամանակ և խուսափել վրիպումներից
▪ Տվյալների ներբեռնում USB կրիչի վրա, այնուհետև PC, կամ համակարգչում տեղադրված IT լուծումների կիրառում:

Ապրանքներ