CoaguChek Pro II սարքի բնութագիր
▸ Հայտնաբերման համակարգ՝ PT-ի և aPTT-ի էլեկտրաքիմիական որոշում
▸ Օգտվողի ինտերֆեյսը՝ մեծ գունավոր հպումային էկրան
▸ Հիշողություն՝ 2000 թեստի արդյունքներ պահպանելու հնարավորություն
▸ Ինտեգրված բարկոդ կարդացող սարք՝ օգտագործողի/հիվանդի ID-կոդերը և ստուգիչ համարները մուտքագրելու համար
▸ Ունիվերսալ մարտկոց՝ լիցքավորում հոսանքի ադապտերի և/կամ բազային միավորի միջոցով *(HBU)
▸ Հետազոտման համար անհրաժեշտ է երակային, մազանոթային կամ զարկերակային արյուն` նվազագույնը 8 մկլ քանակով
QR կոդի սկանավորումը հնարավորություն է տալիս փոխանցել և կառավարել տվյալները, խուսափել տվյալների մանուալ ներմուծումից և ապահովում է պարզեցված աշխատանքային հոսք։
Կլինիկական նշանակություն
Հակակոագուլյանտների (VKAs՝ օրինակ վարֆարին) ընդունումը պահանջում է հետևողական մոնիտորինգ՝ պարամետրերի տատանումները գնահատելու համար:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան երկար է հիվանդը ստանում հակակոագուլյանտներ, այնքան շատ են թերապիայի առավելությունները և այնքան քիչ է թրոմբոէմբոլիայի առաջացման ռիսկը։ Հետևաբար, կարևոր է շարունակաբար հետևել հիվանդի INR (international normalized ratio) արժեքին՝համոզվելու համար, որ այն գտնվում է օպտիմալ թերապևտիկ տիրույթում:
Բժշկի կողմից պատշաճ կերպով ուսուցանված հիվանդները և խնամակալները կարող են ինքնուրույն կատարել հուսալի թեստավորում:
Համակարգի բաղադրիչներ
▸ CoaguChek® Pro II սարք
▸ էլեկտրամարտկոց
▸ Կիրառման ձեռնարկ
▸ CD-ROM այլ լեզուներով