fbpx

CoaguChek® Pro II

In stock

CoaguChek® Pro II 

Մակարդելիության որոշման սարք, որը ունի մեծ կլինիկական նշանակություն։ 

Այն հնարավորություն է տալիս անմիջապես ստանալ aPTT-ի (ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ) և PT-ի (պրոթրոմբինային ժամանակ) արդյունքները հիվանդանոցի ցանկացած բաժանմունքում և անգամ շտապօգնության մեքենայի մեջ։ 

Compare
Category:

CoaguChek Pro II սարքի բնութագիր

▸ Հայտնաբերման համակարգ՝ PT-ի և aPTT-ի էլեկտրաքիմիական որոշում

▸ Օգտվողի ինտերֆեյսը՝ մեծ գունավոր հպումային էկրան

▸ Հիշողություն՝ 2000 թեստի արդյունքներ պահպանելու հնարավորություն

▸ Ինտեգրված բարկոդ կարդացող սարք՝ օգտագործողի/հիվանդի ID-կոդերը և ստուգիչ համարները մուտքագրելու համար

▸ Ունիվերսալ մարտկոց՝ լիցքավորում հոսանքի ադապտերի և/կամ բազային միավորի միջոցով *(HBU)

▸ Հետազոտման համար անհրաժեշտ է երակային, մազանոթային կամ զարկերակային արյուն` նվազագույնը 8 մկլ քանակով

QR կոդի սկանավորումը հնարավորություն է տալիս փոխանցել և կառավարել տվյալները, խուսափել տվյալների մանուալ ներմուծումից և ապահովում է պարզեցված աշխատանքային հոսք։

Կլինիկական նշանակություն

Հակակոագուլյանտների (VKAs՝ օրինակ վարֆարին) ընդունումը պահանջում է հետևողական մոնիտորինգ՝ պարամետրերի տատանումները գնահատելու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան երկար է հիվանդը ստանում հակակոագուլյանտներ, այնքան շատ են թերապիայի առավելությունները և այնքան քիչ է թրոմբոէմբոլիայի առաջացման ռիսկը։ Հետևաբար, կարևոր է շարունակաբար հետևել հիվանդի INR (international normalized ratio) արժեքին՝համոզվելու համար, որ այն գտնվում է օպտիմալ թերապևտիկ տիրույթում:

Բժշկի կողմից պատշաճ կերպով ուսուցանված հիվանդները և խնամակալները կարող են ինքնուրույն կատարել հուսալի թեստավորում:

Համակարգի բաղադրիչներ

▸ CoaguChek® Pro II սարք

▸ էլեկտրամարտկոց

▸ Կիրառման ձեռնարկ

▸ CD-ROM այլ լեզուներով

Ապրանքներ