fbpx

Մազանոթային արյան հավաքման փորձանոթներ

In stock

Մազանոթային արյան հավաքման փորձանոթներ

Արյան նվազագույն քանակով կիրառման լայն շրջանակ։
Մազանոթային արյան կիրառումը գնալով դառնում է ավելի տարածված նմուշառման միջոց, որը ավելի քիչ ինվազիվ է և օգտագործվում է ավելի փոքր արյան ծավալ։

Compare

Երբ երակային արյան ստացումը հնարավոր չէ, մազանոթային հավաքման եղանակը իդեալական ալտերնատիվ տարբերակ է։
Երեխաների և հաճախ արյան նմուշներ հանձնող հիվանդների համար նվազագույնի է հասցվում արյան ծավալը։







Կափարիչը հերմետիկ է, որը բացառում է տեղափոխման ընթացքում նմուշի կորուստը։
Փորձանոթները համապատասխանում են ISO 6710 ստանդարտի պահանջներին։
Հատուկ գդալիկը հեշտացնում է մազանոթային արյան հավաքումը, այն դարձնում ավելի պարզ, ինչպես նաև բարձրացնում է հետազոտության արդյունավետությունը։
Հատուկ թափանցիկ պիտակը հնարավորություն է տալիս գնահատել արյան քանակը փորձանոթում։



Պարունակում է թրոմբագոյացումը կասեցնող K2EDTA։ Կիրառվում է արյունաբանական հետազոտությունների համար։



Պարունակում է նատրիումի ցիտրատ։ Կիրառվում է հեմոստազի գնահատման հետազոտությունների համար։



Պարունակում է թրոմբագոյացման խթանիչներ և գել-սեպարատոր։
Կիրառվում է շիճուկի կենսաքիմիական, իմունոքիմիական հետազոտությունների, ինչպես նաև դեղամիջոցների հայտնաբերման համար։



Պարունակում է հեպարին-նատրիում կամ հեպարին-լիթիում և գել-սեպարատոր։
Կիրառվում է պլազմայի բիոքիմիական հետազոտությունների և էքսպրես ախտորոշման համար։



Պարունակում է նատրիումի ֆտորիդ և կալիումի օքսալատ։
Կիրառվում է գլյուկոզի մակարդակը որոշելու համար։

Ապրանքներ