BTL 6000 shortwave 400
Մեթոդի հիմքում ընկած է տեղային ազդեցությունը էլեկտրական դաշտոմ 27-40Մհց հաճախականությամբ: Ապահովում է տեղային տաքացնող և հակաբորբոքային էֆեկտ: Տաքացնող էֆեկտն ապահովում է անոթալայնացում և ցավազրկում: Բջջի կենսական պրոցեսների ստիմուլյացիան ապահովում է վերքերի արագ ապաքինում, վնասված հյուսվածքների վերականգնում, ֆոլիկուլների և թարախային օջախների հեռացում:
Ցուցումներ՝
▪ Գրիպի բարդությունների կանխարգելում
▪ ԼՕՌ համակարգի հիվանդություններ (կատառալ և թարախային)
▪ Շնչառական համակարգի հիվանդություններ՝ բրոնխիտ, թոքաբորբ
▪ Սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ՝
▹ Աթերոսկլերոզ
▹ Հիպերտոնիա
▹ Վարիկոզ անոթների լայնացում
▪ Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ՝
▹ Հեպատիտ
▹ Պանկրեատիտ
▹ Խոլեցիստիտ
▹ Խոց
▪ Աբսցես, ֆուրունկուլ, էկզեմա
▪ Միզասեռական համակարգի հիվանդություններ (գինեկոլոգիական, ուրոլոգիական)
▪ Նյարդաբորբեր, նյարդային համակարգի հիվանդություններ
Հակացուցումներ՝
▪ Հղիություն
▪ Արյան հիվանդություններ (հիմնականում մակարդման)
▪ Սրտի իշեմիկ հիվանդություններ
▪ Չարորակ նորագոյացություններ
▪ Սուր բորբոքային հիվանդություններ (ուղեկցվում է ջերմությամբ և դողով)
▪ Թրոմբոզներ
▪ Կարդիոստիմուլյատորներ
Մինչ թերապիայի սկսելը անհրաժեշտ է այցելուի հետազոտություն:
Reviews
There are no reviews yet.