fbpx

Accu-Chek® SmartGuide CGM

In stock

Կառավարեք Ձեր շաքարային դիաբետը Accu-Chek SmartGuide CGM համակարգով, որի կանխատեսող հնարավորությունները կարող են օգնել Ձեզ գործել, նախքան գլյուկոզայի տատանումների առաջանալը։

Compare

Կրեք մեր հարմարավետ CGM սենսորը Ձեր բազկի վրա մինչև 14 օր՝ գլյուկոզայի ցուցանիշները իրական ժամանակում ստանալու համար։ Այն ապահովում է ճշգրիտ տվյալներ, որոնք Դուք կարող եք օգտագործել Ձեր դեղորայքի չափաբաժինը որոշելու և ինքնակառավարման որոշումներ կայացնելու համար։

Հավելվածը միանում է Ձեր սենսորին, որպեսզի Դուք կարողանաք մոնիթորինգի ենթարկեք Ձեր գլյուկոզան և հետևել դեղորայքի, ածխաջրերի ընդունմանը և ֆիզիկական ակտիվության ազդեցությանը։ Կանխատեսումները գնահատում են, թե ուր կգնա Ձեր գլյուկոզան հաջորդ 30 րոպեի, 2 ժամվա և գիշերվա ընթացքում, որպեսզի Դուք կարողանաք առաջ անցնել պոտենցիալ փոփոխություններից և ձեռնարկել
համապատասխան գործողություններ։

Հետևեք Ձեր գլյուկոզայի ցուցանիշներին և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ ձեռնարկեք

▪︎ Տեսեք ձեր իրական ժամանակի գլյուկոզի տվյալները ցերեկը և գիշերը՝ առանց մատի ամենօրյա ծակման:

▪︎ Դուք միշտ կապի մեջ եք՝ տվյալներն ավտոմատ փոխանցվում են ձեր սարքին:

▪︎ Ստացեք հստակ պատկեր ձեր կատարած քայլերի առաջընթացի վերաբերյալ և հասկացեք, թե ինչպես են ձեր ապրելակերպը և բուժումը ազդում ձեր գլյուկոզայի ցուցանիշի վրա:

▪︎ Ավելի շատ ժամանակ անցկացրեք նպատակային միջակայքում։

▪︎ Ստացեք ծանուցում, երբ սպասվում է բարձր կամ ցածր գլյուկոզայի ցուցանիշներ:

Համակարգը հիմնված է երկու հզոր ուղեկից հավելվածների վրա՝ Accu-Chek® SmartGuide App և Accu-Chek® SmartGuide Predict App, որոնք Ձեր տվյալներն ու կանխատեսումները փոխանցում են անմիջապես Ձեր  սմարթֆոնին։

Հայերեն օգտագործողի ձեռնարկը՝
Accu-Chek® SmartGuide սենսոր
Accu-Chek® SmartGuide հավելված
Accu-Chek® SmartGuide Predict հավելված

Ապրանքներ