Ակկու-Չեկ Սեյֆ-Թի-Պրո Ունո 200
Մատը ծակելու ստերիլ, մեկանգամյա օգտագործման սարք:
Մատը ծակելու այս ստերիլ մեկանգամյա օգտագործման սարքը նախատեսված է մազանոթային արյուն ստանալու համար մատի ծայրից, կամ եթե հիվանդը 1 տարին չլրացած երեխա է, կրունկից:
Նշտարի հատուկ կտրվածքը և փոքր տրամագիծը (0.36մմ, 28 G) ձեզ թույլ են տալիս օգտագործել մատը ծակող այս սարքը ձեր հիվանդներից արյուն ստանալու համար՝ գրեթե անցավ:
Արյուն ստանալուն նախապատրաստվելը՝
- մինչև 1 տարեկան երեխաներ
Մինչև 1 տարեկան երեխաների դեպքում մազանոթային արյունը պետք է ստանալ կրունկից: Արյունը պետք է ստանալ ներբանի կողմնային հատվածից: Արյունը ստանալիս, երեխային պետք է պահել այնպես, որ ոտնաթաթը հատակի նկատմամբ գտնվի ուղղահայաց դիրքում: Արյուն ստանալուց առաջ երեխայի կրունկը լվացեք օճառով և լավ ողողեք տաք ջրով:
- 1 տարեկանից բարձր երեխաներ և մեծահասակներ
Խորհուրդ ենք տալիս մազանոթայաին արյուն ստանալ մատի ծայրի կողմնային հատվածից, քանի որ այդ տեղն ամենաքիչ ցավոտն է: Ծակել կարելի է ցանկացած մատ: Հիվանդի ձեռքերը լվացեք օճառով և տաք ջրով լավ ողողեք:
Reviews
There are no reviews yet.