fbpx

Ակկու-Չեկ Պերֆորմա 

In stock

Ակկու-Չեկ Պերֆորմա 

Ձեր նոր Ակկու-Չեկ Պերֆորմա սարքավորումը նախատեսված է արյան մեջ գլյուկոզի մակարդակը որոշելու համար` Ակկու-Չեկ Պերֆորմա թեստ-երիզի օգնությամբ:
Հնարավոր է օգտագործել ինքնաստուգման համար: Սարքի չափման սահմանները 0.6-33.3 մմոլ/լ է, հիշողության մեջ կարող է պահել 500 չափման արդյունք և տալ 7, 14, 30 և 90 օրվա միջինացված արդյունքները:
Ակկու-Չեկ Պերֆորմա սարքը կարող են օգտագործել ինչպես հիվանդները արյան գլյուկոզի մակարդակը ինքնուրույն չափելու համար, այնպես էլ բուժաշխատողները` հիվանդների արյան գլյուկոզի մոնիտորինգային ցուցանիշների համար:

Compare

Ակկու-Չեկ Պերֆորմա 

Ձեր նոր Ակկու-Չեկ Պերֆորմա սարքավորումը նախատեսված է արյան մեջ գլյուկոզի մակարդակը որոշելու համար` Ակկու-Չեկ Պերֆորմա թեստ-երիզի օգնությամբ:
Հնարավոր է օգտագործել ինքնաստուգման համար: Սարքի չափման սահմանները 0.6-33.3 մմոլ/լ է, հիշողության մեջ կարող է պահել 500 չափման արդյունք և տալ 7, 14, 30 և 90 օրվա միջինացված արդյունքները:
Ակկու-Չեկ Պերֆորմա սարքը կարող են օգտագործել ինչպես հիվանդները արյան գլյուկոզի մակարդակը ինքնուրույն չափելու համար, այնպես էլ բուժաշխատողները` հիվանդների արյան գլյուկոզի մոնիտորինգային ցուցանիշների համար: Համակարգի մեջ են մտնում`

•    Ակկու-Չեկ Պերֆորմա սարքը`մարտկոցով
•    Ակկու-Չեկ Պերֆորմա թեստ-երիզներ 
•    Ակկու-Չեկ Սոֆթկլիքս գրիչը և ասեղները

Ժամանակի և ամսաթվի կարգավորումը`առաջին օգտագործումից առաջ
Սարքն ունի ժամի և ամսաթվի կարգավորումներ, որը հնարավոր է փոխել ձեր ժամային գոտուն համապատասխան: Որպեսզի ճիշտ օգտագործեք սարքի հիշողությունը կամ փոխանցեք չափման տվյալները համակարգիչ,կարևոր է ճիշտ կարգավորել ժամը և ամսաթիվը:

 

Ապրանքի անվտանգության ծանուցում

Քայլ 1. Միացրեք սարքը`սեղմելով և բաց թողնելով Ø: Էկրանի վրա կերևան ժամը և ամսաթիվը: Տեսանելի են <<set-up>> և ժամը: Եթե էկրանի վրա տեսնում եք ճիշտ ժամանակը և ամսաթիվը, սեղմեք և սեղմած դիրքում պահեք Ø , ժամանակի և ամսաթվի կարգավորումներից դուրս գալու համար:
Քայլ 2. Աճման կամ նվազման կարգով կարգավորեք ժամը` սեղմելով և բաց թողնելով  կամ  կոճակը: Արագ թերթելու համար սեղմած վիճակում պահեք  կամ  : Հաստատեք կարգավորված ժամը` սեղմելով և բաց թողնելով Ø: Այժմ կթարթվեն րոպեների թվերը:
Քայլ 3. Կարգավորեք րոպեները` սեղմելով և բաց թողնելով  կամ  : Հաստատեք կարգավորված րոպեների թվերը`սեղմելով և բաց թողնելով Ø :
Քայլ 4. Ամսաթվի և տարեթվի կարգավորումը տեղի է ունենում նույն ձևով:
Քայլ 5. Տարեթվի կարգավորումից հետո սեղմեք և սեղմած դիրքում պահեք Ø մինչև կառաջանան թեստ-երիզների թարթող նշանները:Ժամանակի և ամսաթվի կարգավորումերը ավարտված են:

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի չափման ընթացքը
Ձեզ անհրաժեշտ է սարքը, թեստ-երիզը և մատը ծակելու սարքավորումը նախապես տեղադրված նշտարներով:
Քայլ 1. Լվացեք և չորացրեք ձեռքերը:
Քայլ 2. Պատրաստեք սարքավորումը մատը ծակելու համար:
Քայլ 3. Ստուգեք  թեստ-երիզների տուփի վրա նշված օգտագործման ժամկետը: Պետք չէ կիրառել ժամկետանց թեստ- երիզներ:
Քայլ 4. Տեղադրեք թեստ-երիզը սարքի մեջ`սլաքի ուղղությամբ: Սարքը կմիանա ևկտա ձայնային ազդանշան :
Քայլ 5. Էկրանի վրա արտացոլվում են թեստ-երիզների և արյան կաթիլի թարթող նշանները:
Քայլ 6. Ծակեք մատը Ակկու-Չեք Սոֆթիքլիկս սարքավորման միջոցով: Թեթևակի սեղմեք մատը, որպեսզի արյան հոսքը ակտիվանա, որը կօգնի ստանալ արյան կաթիլ:
Քայլ 7. Մոտեցրեք արյան կաթիլը թեստ-երիզի ծայրի դեղին պատուհանին: Մի քսեք արյունը թեստ-երիզի վրա: Թարթող նշանի առաջացումը նշանակում է, որ թեստ-երիզը ներքաշել է բավականաչափ արյուն:
Քայլ 8. Չափման արդյունքները արտացոլվում են էկրանի վրա: Սարքից հեռացրեք օգտագործված թեստ-երիզը և 5 վրկ. ընթացքում սարքը կանջատվի:

  • Ակկու-Չեկ Պերֆորմա 50 թեստ-երիզ 
  • Ակկու-Չեկ Պերֆորմա 100 թեստ-երիզ 
  • Ակկու-Չեկ Սոֆթկլիքս 25 ստերիլ նշտար
  • Ակկու-Չեկ Պերֆորմա​ ստուգիչ հեղուկ 
  • Անհատական փափուկ պայուսակ
Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ