fbpx

Ակկու-Չեկ Ակտիվ

In stock

Ակկու-Չեկ Ակտիվ

Ձեր նոր Ակկու-Չեկ Ակտիվ սարքավորումը նախատեսված է արյան մեջ գլյուկոզի մակարդակը որոշելու համար` Ակկու-Չեկ Ակտիվ թեստ-երիզի օգնությամբ: Սարքը չափումը իրականացնում է 5 վրկ., չափման միջակայքը 0.6-33.3 մմոլ/լ է, հիշողության մեջ կարող է պահպահպանել 500 չափման արդյունք և պահպանված ցուցանիշները հիմք ընդունելով կարող է հաշվարկել 7,14,30 և 90 օրվա միջին արդյունքները: Ակկու-Չեկ Ակտիվ սարքը կարող են օգտագործել ինչպես շաքարային դիաբետով անձիք արյան գլյուկոզի մակարդակը ինքնուրույն չափելու համար, այնպես էլ բուժաշխատողները՝ հիվանդների արյան գլյուկոզի ցուցանիշների հսկման համար:

 

Համակարգի մեջ ներառվում են`

 

▪ Ակկու-Չեկ Ակտիվ սարքը` մարտկոցով
­ ▪ Ակկու-Չեկ Ակտիվ թեստ-երիզները
­ ▪ Ակկու-Չեկ Սոֆթքլիկս անհատական օգտագործման գրիչը
­ ▪ Ակկու-Չեկ Սոֆթքլիկս միանգամյա օգտագործման ասեղները

Compare

Ակկու-Չեք Ակտիվ

  • Առանց կոդի
  • Սարքին պահանջվում է ոչ ավելի, քան 5 վրկ. չափում իրականցնելու եւ արդյունքները արտացոլելու համար, որը համապատասխանում է այն արդյունքներին, որը իրականացվում է լաբորատոր պայմաններում:
  • Արյան մեջ գլյուկոզի մակարդակի չափման համար անհրաժեշտ է ընդամենը 1-2 մկլ արյուն:
  • Տվյալների մշակում՝ սարքը պահպանում հիշողությունում մինչեւ 500 չափման արդյունքները, որը և թույլ է տալիս Ձեզ հետևել շաքարային դիաբետի ընթացքին:
  • Միջինացված արժեքների հաշվարկ՝ սարքը հաշվարկում է չափումների միջին արժեքները 7, 14, 30 և 90 – օրյա ժամկետում:
  • Տվյալների փոխանցում համակարգչին USB լարի օգնությամբ և համապատասխան Software-ի առկայության դեպքում: 
  • հիշողության ծավալ՝ 500 արդյունք
  • մեթոդ՝ ֆոտոմետրիկ
  • կալիբրացիա՝ ըստ արյան պլազմայի
  • արյան ծավալը 1-2 մկլ
  • ցուցանիշների միջակայք՝ 0,6-33,3 մմոլ/լ
  • ինքնաստուգման ժամանակ՝ 5 վայրկյան
  • միացում անձնական համակարգչին USB լարի օգնությամբ
  • սնուցում՝ 1 մարտկոց(CR 2032)
  • Ակկու-Չեկ Ակտիվ 50 թեստ-երիզ 
  • Ակկու-Չեկ Սոֆթկլիքս ասեղ-գրիչ 
  • Ակկու-Չեկ Սոֆթկլիքս 25 ստերիլ նշտար
  • Ակկու-Չեկ Ակտիվ​ ստուգիչ հեղուկ 
  • Անհատական փափուկ պայուսակ

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի չափման ընթացքը

  • Քայլ 1. Լվացեք և չորացրեք ձեռքերը:
  • Քայլ 2. Պատրաստեք Ակկու-Չեկ Սոֆթքլիկս գրիչը և ասեղները մատը ծակելու համար:
  • Քայլ 3. Բացեք թեստ-երիզների տուփը: Դուրս բերեք թեստ-երիզը և անմիջապես փակ-եք թեստ-երիզների տուփը: Պահեք թեստ-երիզը այնպես, որ կանաչ խորանարդիկը և սլաքները ուղղված լինեն դեպի վեր, ապա սլաքների ուղղությամբ տեղադրեք թեստ-երիզը սարքի մեջ:
  • Քայլ 4. Սարքը կմիանա և կկատարի էկրանի ստանդարտ ստուգում:
  • Քայլ 5. Էկրանի վրա կթարթեն թեստ-երիզի և արյան կաթիլի նշանները:
  • Քայլ 6. Ծակեք մատը Ակկու-Չեկ Սոֆթքլիկս սարքավորման միջոցով:
  • Քայլ 7. Թեթևակի սեղմեք մատը, որպիսի ստանաք արյան կաթիլ:
  • Քայլ 8. Կաթեցրե՛ք արյան կաթիլը թեստ-երիզի կանաչ խորանարդիկի վրա: Թարթող ավազե ժամացույցի նշանի առաջացումը նշանակում է, որ թեստ-երիզի վրա կաթեցվել է բավականաչափ արյուն և իրականացվում է չափման գործընթացը:
  • Քայլ 9. Ցուցանիշը արտացոլվում է էկրանին և պահպանվում սարքի հիշողության մեջ:
  • Քայլ 10. Սարքից հեռացրեք օգտագործված թեստ-երիզը:
Submit your review

Reviews

There are no reviews yet.

Ապրանքներ