fbpx

Վիրաբուժություն

  • Ultra Pulse

    Ultra Pulse  ֆրակցիոնալ լազեր

    6 անգամ ավելի հզոր, քան մյուս CO2 լազերները, UltraPulse համակարգը առաջատար է ֆրակցիոնալ տեխնոլոգիաներում: Այն օգտագործվում է ինչպես էսթետիկ բժշկության մեջ, այնպես էլ պլաստիկ վիրահատություններում

    Ապահովություն: Ճշգրտություն: Արագություն:

  • Smart Otopront, ENT

    SMART

    SMART  ԼՕՌ կոմբայնը

    Շարժական ԼՕՌ կոմբայն՝ գործիքների համար նախատեսված հավելյալ դարակներով։

    Շարժական ԼՕՌ կոմբայնը նախատեսված է ամենատարբեր պայմաններում օգտագործման համար՝ հիվանդի անկողնու մոտ, վիրահատարանում կամ պոլիկլինիկայում։

    Օգտագործման հարմարավետության բարձրացման համար վակուումային ասպիրատորը հագեցած է ասպիրացիայի և ասպիրացիոն խողովակի ներկառուցված մաքրման համակարգի ավտոմատ միացման ֆունկցիայով

  • otopront Basic plus

    BASIC PLUS

    ԼՕՌ-կոմբայն BASIC PLUS

    ԼՕՌ BASIC PLUS կոմբայնը իրենից ներկայացնում է 25 տարվա պատմություն ունեցող մուլտիֆունկցիոնալ սարքավորում:

    Basic Plus-ն ապահովում է

    • Աշխատանքային տարածքի հարմարավետություն
    • Ֆունկցիոնալ էլեմենտների պրակտիկ տեղակայություն (ադապտացված է 1 ձեռքով աշխատելու համար)
    • Համակարգի տարբեր կոմլեկտացիաների հնարավորություն
  • Dornier Medilas H140

    DORNIER MEDILAS® H 140

    DORNIER MEDILAS® H 140

    Ներկայացնում ենք Dornier Medilas® H 140-ը, ամենահզոր, ունիվերսալ և ամենաարագ հոլմիումային լազերն է՝ արդի շուկայում:

    • Հզոր և բարձրէնեգետիկ սարքավորումն ապահովում է բուժման օպտիմալ էֆեկտիվություն էնդոուրոլոգիայում 140 Վտ հզորությամբ և մինչև 6 Ջ էներգիայով:
    • 100 Հց հաճախականությունը ապահովում է արագ դասի փոշիացման և կտրման պրոցեդուրաներ:
    • Dornier Medilas® H 140-ը հանդիսանում է միակ հոլմիումային լազերը, որն օժտված է հավելյալ ներկառուցված մորցելիացիոն մոդուլով և հնարավորություն է տալիս օպտիմալիզացնել BPH-ի բուժումը:

  • Dornier Medilas® H Solvo® 35

    Dornier Medilas® H Solvo® 35

    DORNIER MEDILAS® H SOLVO® 35 

    Կոնտակտային քարափշրման լազերային սարքավորում 

    Քարերի հեռացման, ինչպես նաև էնդոուրոլոգիական փափուկ հյուսվածքների վիրահատությունների համար նախատեսված սարքավորում է: 35 ՎՏ -ոց կոմպակտ լազերը հարմար է քարերի հեռացման համար:

  • Dornier Gemini

    DORNIER GEMINI

    DORNIER GEMINI

    Այսօր միզաքարային հիվանդության հետ պայքարը իրենից ներկայացնում է հարված-ալիքային և էնդոուրոլոգիական գործողությունների համադրում:

    Դորնիերի Gemini սարքավորումը լիարժեք կատարում է քարափշրման բոլոր գործողությունները: Ունի կրկնակի դիտման հնարավորություն, ինչպես ռենտգենոսկոպիկ, այնպես էլ ուլտրաձայնային, որոնք աշխատում են միաժամանակ: Բոլոր պրոցեդուրաների համար օգտագործվում է մեկ վիրահատական սեղան, որը հնարավոր է պտտել 180 աստիճանով:

  • Dornier Delta Compact 2

    DORNIER COMPACT DELTA II

    DORNIER COMPACT DELTA II IGMA

    Dornier Compact Delta II-ը համարվում է ամենաշատ վաճառվող մոդելը ամբոջ աշխարհում: Սա բարձր էֆեկտիվության և բազմաֆունկցիոնալ համակարգ է և ապահովում է ճկունություն, որն անհրաժեշտ է պացիենտի դիրքի հարմարեցման և քարի տեղակայման հստակեցման համար:

  • Dornier MedTech, compact sigma

    DORNIER COMPACT SIGMA

    DORNIER COMPACT SIGMA

    Compact Sigma-ն առաջարկում է լրացուցիչ համակարգ ՈւՁՀ պատկերի որակի լավացման համար: Այս սարքավորումը արմատապես տաբերվում է տրադիցիոն ՈւՁՀ սարքավորումներից նրանով, որ ապահովում է հստակ կենրոնացմամբ քարի վրա, հնարավորություն տալով հետևել հարվածային ալիքի անցմանը և կոնկրեմենտների դեզինտեգրացիային՝ ներկա ժամանակում:
    FarDight համակարգը ունի հատուկ մշակված էլեկտրոնային կոնվեկցիոն գլխիկ՝ խորը տեղակայված ստրուկտուրաների վիզուալիզացիայի համար: Գլխիկը տեղակայված է թերապևտիկ գլխիկի վրա և միշտ մնում է հարվածային ալիքի սահմաններից դուրս:

  • STERIS 5085 SRT

    STERIS 5085 SRT

    STERIS 5085 SRT

    Վիրասեղան ունիվերսալ դիզայնով, բազմաֆունկցիոնալ աշխատանքային հնարավորություններով հիանալի ընտրություն է ընդհանուր և նեղ վիրաբուժական բաժանմունքների համար:

  • STERIS 5085 General Surgical Table

    STERIS 5085

    STERIS 5085

    Ընդհանուր վիրաբուժական սեղան Steris 5085-ը հեշտ և արագ ադապտացվում է բոլոր վիրաբուժական նեղ ուղղությունների համար: Շատ արագ, ընդամենը մեկ հպումով ակտիվանում է համակարգի ինտելեկտուալ կառավարումը, որի միջոցով իրականացվում են ծրագրավորված թեքումներ: Իսկ հեղուկ-բյուրեղային էկրանը հարմար է ընթեցման համար անգամ մթնեցված պայմաններում: Steris 5085-ը հնարավոր է փոփոխել և զարգացնել մինչև 5085 STR: Յուրահատուկ համակարգի շնորհիվ 5085-ը ապահովում է հիվանդների տեղափոխությունները նախա- և հետվիրահատարանների միջև:

  • Unimax Steris long Table

    Unimax

    Unimax

    Steris Unimax վիրահատական սեղանը ունիվերսալ ընտրություն է ձեր վիրահատական բլոկի համար: Այս շարժիչավորված սեղանը իդեալական վիրաբուժական գործիք է՝ ստեղծված բժշկի հնարավորությունները ընդլայնելու և վիրահատական գործընթացի ընթացքը պարզեցնելու համար:
    Unimax-ը հուսալի է: Սարքավորումը պատրաստված է բարձրորակ նյութերից: Էլեգանտ դիզայնը և մակերևույթի որակյալ ծածկը հեշտացնում են սեղանը մաքրելու և խնամքի գործընթացը: Նրա ծածկի արտաքին մակերեսը վերամշակված է էլեկտրահարթեցմամբ, իսկ առանցքների և ծալվող մասերի հոսուն հերթափոխումը թույլ է տալիս խուսափել մարմնամասերի ճմլումից դիրքերի փոփոխման ժամանակ: Սեղանի հենման սյունը հերմետիկ պատված է թաղանթով, որը հեշտ է ախտահանել և այն չի վնասվում ագրեսիվ ախտահանիչների հետ շփումից:

  • Sutginox Surgical Table STERIS

    Surginox

    Surginox

    Steris Surginox մեխանիկական վիրահատական սեղանը պարզ,հուսալի և ոչ ծախսատար տարբերակ է միջին շրջանառության վիրասրահների համար: Սեղանի կառուցվածքում շեշտադրումը արված է հիմնական ֆունկցիոնալ հատկությունների վրա: Կառուցվածքային պարզության հետ զուգահեռ սեղանը շատ ունիվերսալ է և թույլ է տալիս կիրառել այն հիմնական վիրաբուժական միջամտությունների համար: Սեղանի երիկամային վալիկը և երկայնական փոփոխականության հնարավորությունը, էլեգանտ դիզայնը և միաժամանակ մատչելի գինը դարձնում են այն մրցունակ ստանդարտ:

Ապրանքներ