ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Roche ընկերությունը ունի ավելի քան հիսուն տարվա աշխատանքային փորձ ախտորոշման ոլորտում, ունենալով հզոր գիտական եւ արդյունաբերական ներուժ այդ ոլորտում:
Հանդես է գալիս որպես համաշխարհային առաջնորդ, ուղղված in vitro ախտորոշման ուղղությամբ: Roche ընկերությունը տարբեր լաբորատոր հետազոտություններին առաջարկում է ժամանակակից որոշումներ, իրականացնելով համալիր մոտեցումներ վերահսկելով լաբորատորիան եւ լաբորատոր գործընթացի կազմակերպումը: Ավտոմատ անալիզատորները և կլինիկական կենսաքիմիայի, արյունաբանության,մակարդման գործընթացի, իմունոքիմիական հետազոտման համար ռեագենտներ, այդ թվում նաև էքսպրես և նախա-, հետանալիտիկ փուլերում լաբորատոր հետազոտությունների իրականացման համար անալիզատորներ:
Roche ընկերությունը առաջարկում է գնորդին ոչ միայն իր արտադրանքը, այլ մի ամբողջական համակարգ, ներառելով իր մեջ տեխնիկական սպասարկումը, անձնակազմի պատրաստումը, մշտական մեթոդաբանական աջակցությունը, ռեակտիվների և ծախսվող նյութերի ժամանակակից հասանելիությունը:
-
Elecsys® AFP-L3
Elecsys AFP-L3
AFP-L3-ը AFP-ի ֆրակցիա է, որը ավելի սպեցիֆիկ է լյարդաբջջային քաղցկեղի ախտորոշման համար։
-
Elecsys® AFP
Elecsys® AFP
Իմունոլոգիական չափման եղանակով պլազմայում կամ շիճուկում α1-ֆետոպրոտեինի in vitro քանակական որոշման հետազոտություն։
-
Elecsys® AMH (Anti-Mullerian Hormone)
Elecsys® AMH (Anti-Mullerian Hormone)
Ձվարանների պահուստի գնահատում և ձվարանների խթանման արդյունքների կանխատեսում։
-
Roche NT-proBNP
Roche NT-proBNP
Էլեկտրոքիմիոլյումինեսցենցիայի մեթոդով N-տերմինալ պրո-Բ-տիպի նատրիուրետիկ պեպտիդի(NT-proBNP) քանակական որոշում արյան պլազմայում կամ շիճուկում։
-
Elecsys® Troponin T-high sensitive
Elecsys® Troponin T-high sensitive
Կրծքավանդակի ցավով հիվանդների ավելի քան 75%-ի ախտորոշում 1 ժամում։
Ենթադրվող սրտամկանի սուր ինֆարկտի (ՍՍԻ) դեպքում, բուժումը արագ սկսելն առանցքային նշանակություն ունի։ Բուժման յուրաքանչյուր 30 րոպեի ուշացումը ավելացնում է 1 տարվա մահացությունը 7,5 %-ով։
-
cobas® Liat® համակարգ
cobas® Liat® համակարգ
Ամբողջովին ավտոմատ ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) դյուրակիր սարք, որը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ հետազոտել նմուշները։
-
cobas® HPV
cobas® HPV
Արգանդի վզիկի քաղցկեղի և մարդու պապիլոմավիրուսի (HPV) միջև կապը պարզ է դարձել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը պայմանավորված են HPV-ի հատուկ տեսակներով:
-
Elecsys® PIVKA-II
Elecsys® PIVKA-II
Զգայուն և ճշգրիտ գործիք՝ որպես օժանդակ միջոց լյարդաբջջային քաղցկեղի ախտորոշման համար։
PIVKA-II-ն ավելի լավ է կորելացվում ուռուցքի չափերի, հիստոլոգիական աստիճանի, ինվազիայի և մետաստազների հետ։
-
Elecsys® GALAD score
Elecsys® GALAD սանդղակ
FDA-ի կողմից հաստատված է, որպես լյարդաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդ։
➾ ElecsysⓇ GALAD-ի սանդղակը հնարավորություն է տալիս բժիշկներին ճշգրիտ և ժամանակին ախտորոշել լյարդաբջջային քաղցկեղը և ավելի վաղ սկսել բուժումը։
➾ Լյարդաբջջային քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում, հիվանդների 5 տարվա ապրելիությունը հասնում է 70%-ի։
➾ ElecsysⓇ GALAD-ի սանդղակի համար օգտագործվում են արյան բիոմարկերները, որոնց ինվազիվությունը նվազագույն է։
-
cobas u 411
cobas u 411 մեզի վերլուծիչ
Կիսաավտոմատ մեզի վերլուծիչ համակարգ։
Այն նախատեսված է օրվա ընթացքում 30-100 նմուշ ունեցող լաբորատորիաների համար։ Սարքը կարող է համալրվել բարկոդ կարդացող սարքով և նստվածքային տերմինալով։ Սա օգնում է կրճատել աշխատաժամանակը և խուսափել սխալներից։
-
CoaguChek® Pro II
CoaguChek® Pro II
Մակարդելիության որոշման սարք, որը ունի մեծ կլինիկական նշանակություն։
Այն հնարավորություն է տալիս անմիջապես ստանալ aPTT-ի (ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ) և PT-ի (պրոթրոմբինային ժամանակ) արդյունքները հիվանդանոցի ցանկացած բաժանմունքում և անգամ շտապօգնության մեքենայի մեջ։
-
cobas b 101
Cobas b 101
Մեկ քայլով լուծում HbA1c, ճարպեր և CRP հետազոտությունների համար
Cobas b 101-ը՝ in vitro ախտորոշման համակարգ է, որը նախատեսված է գլիկոլիզացված հեմոգլոբին (HbA1c), ճարպեր և CRP հետազոտությունների համար։