fbpx

FAN GmbH («Fischer Analysen Instrumente GmbH») ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայի Լայփցիգ քաղաքում և մասնագիտացած է շնչառական թեստերի սարքերի արտադրության մեջ։ FAN-ի սարքերը հնարավորություն են տալիս իրականացնել 13C և H₂ շնչառական թեստեր՝ գնահատելու համար, օրինակ, Հելիկոբակտեր պիլորիի առկայությունը, լակտոզայի, ֆրուկտոզայի, սորբիտոլի և քսիլիտոլի անհանդուրժողականությունները, բարակ աղիներում բակտերիալ գերաճի համախտանիշը (SIBO), աղիքային անցման ժամանակը (orocecal transit time) և այլ ցուցանիշներ։

FAN GmbH ընկերությունը սերտիֆիկացված է EN ISO 13485 ստանդարտով, ինչը վկայում է բժշկական սարքերի արտադրության ոլորտում բարձր որակի և համապատասխանության մասին։

  • FANhp PRO

    FANhp PRO-ն գերմանական արտադրության բարձրորակ սարքավորում է, որը նախատեսված է հելիկոբակտեր պիլորի հարուցիչի շնչառական տարբերակով հայտնաբերման համար։ Մեթոդը ոչ ինվազիվ է, հեշտ կիրառելի, ճշգրիտ և վստահելի։

  • Lacto FAN 2

    LactoFAN 2

    LactoFAN 2- ը հզոր ախտորոշիչ գործիք է արտաշնչված օդում ջրածնի կոնցենտրացիան ppm-ով չափելու համար։ Սարքն օգտագործվում է, լակտոզայի, ֆրուկտոզայի, սորբիտոլի և քսիլիտոլի անհանդուրժողականությունների հայտնաբերման, բարակ աղիներում բակտերիալ գերաճի համախտանիշը (SIBO), աղիքային անցման ժամանակը (orocecal transit time) ախտորոշելու նպատակով։

Ապրանքներ