fbpx

ՀԱՍ կենտրոնի աշխատակից

ՀԱՍ կենտրոնի աշխատակից

Կոնցեռն-Էներգոմաշը աշխատանքի է հրավիրում նպատակասլաց, նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու մեծ ցանկություն ունեցող անձանց, համալրելու հաճախորդների աջակցման և սպասարկման կենտրոնի թափուր աշխատատեղը, ով կիրականացնի հաճախորդների հարգալից և բարեհամբույր սպասարկում, խորհդատվության և վաճառք:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հաճախորդների հետ շփման ընթացքում գործարար ոճի և վարվելաձևի կանոնների պահպանում
• Գնված ապրանքատեսականու երաշխիքի գրանցում, Երաշխիքային փոխարինման կարիք ունեցող ապրանքատեսականու փոխարինում և ակտի կազմում
• Հեռախոսազանգերի ընդունում, ընկերության շահագրգիռ ստորաբաժանումներին զանգերի փոխանցում
• Ըստ անհարաժեշտության՝ հաշվետվությունների կազմում
• Հաճախորդների կողմից արտահայտած բողոքների արձանագրում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կրթությունը բարձրագույն՝ ցանկալի է բժշկական կամ հարբժշկական
• Արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններ
• Վաճառքի և սպասարկման հմտություններ
• Հաճախորդի կարիքների բացահայման հմտություն
• Սթրեսակայունություն, ինքնատիրապետում
• Կոնֆլիկտի կառավարման հմտություն
• Թիմային աշխատանքի և միջանձնային շփման հմտություններ
• Համակարգչային գիտելիքները՝ MS Word, Excel
• Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
• Հաշվետվություններ կազմելու հմտություն
• Ժամանակի կառավարման հմտություն
• Աշխատելու պատրաստակամություն
• Պատասխանատվության բարձր զգացում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
Երկ-Ուրբաթ 09։00-18։00
Շաբաթ՝ 10։00-14։00
Հանգստյան օր՝  կիրակի

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@c-e.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

 

Ապրանքներ