fbpx

Օֆիս մենեջեր

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն փնտրում է օֆիս մենեջերի, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
• Ղեկավարության գրասենյակային ներքին և արտաքին աշխատանքների պլանավորմանը մասնակցություն, պլանավորված աշխատանքների իրականացման համակարգում, անհրաժեշտ տեղեկությունների նախապատրաստում և ղեկավարությանը տրամադրում
• Ղեկավարության մասնակցությամբ հանդիպումների և ժողովների կազմակերպում, գրառումների կատարում, տրված հանձնարարականների և որոշումների կատարման ընթացքին հետևում
• Ղեկավարության հանձնարարությամբ հեռախոսազանգերի իրականացում, իր իրավասությունների շրջանակներում՝ սպառիչ պատասխանների տրամադրում
• Ղեկավարության հանձնարարությամբ՝ գրությունների, հանձնարարականների, լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի պատրաստում, փաստաթղթաշրջանառությանը հետևում, էլեկտրոնային փոստի վարում, ըստ անհրաժեշտության՝ փաստաթղթերի թարգմանությունների իրականացում
• Գրասենյակային գույքի, ապրանքների և ծառայությունների գնային հարցումների կատարում, մոնիթորինգ, գնումների կազմակերպում
• Ադմինիստրատիվ ծախսերի վերահսկում, օպտիմիզացիայի առաջարկների ներկայացում
• Ընկերության անձնակազմի առողջության ապահովագրության գործընթացի կազմակերպում և համակարգում
• Գրասենյակում առաջացած խնդիրների, աշխատանքների համակարգում (ենթակառուցվածքների/ տեխնիկական միջոցների ընթացիկ խնդիրների վերացման աշխատանքներ)
• Ընկերությանը սպասարկող տաքսի ծառայության կողմից իրականացվող աշխատանքների համակարգում, տաքսի ծառայության կողմից իրականացված փոխադրումների հաշվառում, վերահսկում, սպասարկվող աշխատողների թվի փոփոխության իրականացում
• Համակարգից՝ մատնահետքի միջոցով, աշխատողների մուտքի-ելքի ժամերի արձանագրության արտատպում, աշխատաժամանանումների վերահսկում և ամսեկան հաշվետվությունների տրամադրում բացակայությունների վերաբերյալ
• Գրասենյակի սանիտարական վիճակի վերահսկողություն, մաքրուհիների գործունեության համակարգում
• Ընկերության ներկայացուցչական հյուրերի դիմավորման, կեցության և ժամանցի ապահովման կազմակերպում
• Ղեկավարության հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ գործառույթների և հարակից այլ աշխատանքների իրականացում

ՊԱՀԱՆՋՆԵՐ․
• Բարձրագույն կրթություն
• Համակարգչային գիտելիքներ (MS Office, Outlook, ցանկալի է Bitrix24)
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն
• Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն
• Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
• Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
• Թիմում աշխատելու ունակություն

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն
  • Կորպորատիվ սնունդ
    Բիզնես գործուղումներ

 

Ապրանքներ