fbpx

Բժշկական ներկայացուցիչ

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը փնտրում է բժշկական ներկայացուցիչ, ով կմիանա մեր թիմին՝ ներկայացնելով ընկերության ապրանքատեսականին դեղատներում և բժշկական հաստատություններում՝ նպաստելով Ընկերության վաճառքների աճին և ապրանքանիշի զարգացմանը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել այցելություններ դեղատներ և բժշկական հաստատություններ՝ ապրանքատեսականու ներկայացման, վաճառքի խթանման և համագործակցության խորացման նպատակով
  • Վերահսկել դեղատներում ապրանքների առկայությունը, պահպանման ժամկետները և դասավորվածությունը
  • Պատրաստել և ներկայացնել պրեզենտացիաներ բժշկական անձնակազմին՝ արտադրանքին ծանոթացնելու և տեղեկացվածության բարձրացման նպատակով
  • Հավաքագրել կոնտակտային տվյալներ և ձևավորել բազաներ Bitrix CRM համակարգում
  • Վերահսկել դեղատան աշխատակիցների ապրանքատեսականու իմացությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնել ուսուցում
  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցների գործունեությունը և պահանջարկ ունեցող ապրանքները՝ ներկայացնելով վերլուծական հաշվետվություններ ղեկավարությանը
  • Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի ընդլայնման նպատակով և համագործակցել վաճառքի թիմի հետ
  • Մասնակցել ցուցահանդեսների (Expo)՝ ընկերության ապրանքատեսականու ներկայացման նպատակով
  • Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների ծավալների հիման վրա

Պահանջներ

  • Բարձրագույն բժշկական կամ դեղագիտական կրթություն
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Bitrix CRM համակարգում աշխատանքի փորձ՝ առավելություն է
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, ինտերնետ, էլ. փոստ)` միջին մակարդակի
  • Պլանավորման, կազմակերպման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարում,
    Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն։

Պայմաններ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն
  • Կորպորատիվ սնունդ
  • Բիզնես գործուղումներ

Ապրանքներ