


Հպարտությամբ հայտնում ենք, որ «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը ՀՀ-ում առաջին անգամ ներմուծել և տեղադրել է HHV Ltd ընկերության բազմաֆունկցիոնալ փոշենստեցման համակարգը՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։
Սարքը նախատեսված է նյութաբանության և առաջադեմ ֆիզիկական հետազոտությունների իրականացման համար՝ ապահովելով բարձր ճշգրտություն, տեխնոլոգիական ճկունություն և գործընթացների վերահսկելիություն։ Բազմաֆունկցիոնալ համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր տիպի բարակ թաղանթների ստացում և փորձարարական աշխատանքներ՝ համապատասխան միջազգային գիտական չափանիշներին։
Ժամանակակից այս սարքավորման ներդրումը էական քայլ է ինստիտուտի տեխնիկական հագեցվածության բարձրացման ուղղությամբ։ Այն թույլ կտա ընդլայնել գիտահետազոտական հնարավորությունները, բարձրացնել իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և ստեղծել նոր համագործակցային նախագծերի հիմք։
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը շարունակաբար նպաստում է Հայաստանում գիտության և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով միջազգային առաջատար արտադրողների նորարարական լուծումների հասանելիությունը տեղական գիտահետազոտական կառույցների համար։







