fbpx

Հիպերգլիկեմիա

Hyperglycemia

Հիպերգլիկեմիա

Հիպերգլիկեմիա կամ գերշաքարարյունությունը առաջանում է, երբ արյան մեջ գլյուկոզի մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը: Դիմեք ձեր բուժող բժշկին, որպեսզի նա ձեզ տրամադրի գլյուկոզի թիրախային միջակայքը, որը ձեզ հնարավորություն կտա ունենալ բուժման բարեհաջող ընթացք:

hyperglycemiaԱրյան մեջ գլյուկոզի քանակը կարող է բարձրանալ տարբեր պատճառներով, բայց առավել հաճախ դրան են հանգեցնում`

  • Մեծ քանակությամբ սննդի օգտագործումը,
  • Վատ կամ ժամկետանց ինսուլինը,
  • Սթրեսը, վիրուսային կամ այլ հիվանդությունները,
  • Անհրաժեշտ բժշկական հաբերի ընդունումից հրաժարվելը,
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության ոչ բավարար քանակը կամ ընդհանրապես բացակայությունը:

Արյան մեջ շաքարի ավելցուկային քանակությունը կարող է պատճառ դառնալ լուրջ խնդիրների և քրոնիկ բարդացումների:

Արյան մեջ շաքարի ավելցուկային քանակի նախանշաններն են`

  • Հաճախակի միզարտադրությունը,
  • Անհասկանալի քաշի կորուստը,
  • Տեսողության խանգարումները,
  • Բերանում չորության զգացումը կամ մաշկի չորությունը,
  • Հոգնածությունը և գերհոգնածությունը,
  • Վերքերի կամ քերծվածքների ուշ լավացումը,
  • Ծարավի անհագ զգացումը:

Կարևոր է հետևել, որ արյան մեջ շաքարի մակարդակը համապատասխանի նորմային: Արյան մեջ գլյուկոզի քանակի հաճախակի ստուգումը կօգնի խուսափել շաքարային դիաբետի հետևանքով առաջացող բարդություններից (հիպոգլիկեմիա և հիպերգլիկեմիայով պայմանավորված ծանր դեկոմպենսացիայից), որոնք հաճախ հանգեցնում են հաշմանդամության:

Ապրանքներ