Աշխատանքային պարտականություններ.
ԼՏՀ-ի օգտատերերից ստացված հարցումների ընդունում և մշակում՝ հեռախոսով, էլ. փոստով կամ հայտերի կառավարման համակարգով
Առաջին մակարդակի տեխնիկական աջակցության տրամադրում ԼՏՀ օգտատերերին (բժիշկներ, լաբորատոր աշխատակիցներ, ադմինիստրատիվ անձնակազմ)
Օգտատերերի խորհրդատվություն՝ համակարգի գործառույթների, տվյալների մուտքագրման, հաշվետվությունների ձևավորման և սխալների ուղղման վերաբերյալ
Բարդ կամ ոչ ստանդարտ խնդիրների փոխանցում երկրորդ մակարդակի աջակցությանը, ՏՏ բաժնին կամ ԼՏՀ մատակարարին
Խնդիրների լուծման գործընթացի մշտադիտարկում և օգտատերերի հետ անընդհատ կապի պահպանում
Նոր օգտատերերի ուսուցում՝ համակարգի հետ աշխատանքի հիմունքների վերաբերյալ
Անհրաժեշտ հմտություններ.
Բակալավրի աստիճան ՏՏ, կենսաբժշկական ճարտարագիտության, լաբորատոր բժշկության կամ հարակից ոլորտներում
Լաբորատորիաներում և Լաբորատոր տեղեկատվական համակարգերի (ԼՏՀ) հետ աշխատանքային փորձը պարտադիր է
Ցանցային տեխնոլոգիաների հիմունքների իմացություն
Օպերացիոն համակարգերի մասին (Windows, Linux) ընդհանուր պատկերացում
Խնդիրներ լուծելու վերլուծական մտածելակերպ
Ուշադրություն մանրուքների նկատմամբ
Ճնշման տակ արդյունավետ աշխատելու ունակություն
Պատասխանատվություն և կազմակերպվածություն
Թիմում աշխատելու հմտություններ
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
5-օրյա աշխատանքային գրաֆիկ
Մրցակցային աշխատավարձ
Բժշկական ապահովագրություն
Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն
Կորպորատիվ սնունդ
Բիզնես գործուղումներ

