
«Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես 2025»-ը տարածաշրջանի կարևորագույն միջազգային հարթակներից է, որտեղ միավորվում են նորարարությունը, մասնագիտական համագործակցությունը և առողջապահության ոլորտի առաջադեմ լուծումները։ Միջոցառումը համախմբում է ոլորտի առաջատար մասնագետներին, ընկերություններին և միջազգային գործընկերներին՝ ձևավորելով համագործակցության իրական միջավայր։
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն, լինելով ոչ միայն մասնակից, այլև միջոցառման համակազմակերպիչ, կարևոր դեր ունեցավ ցուցահանդեսի բովանդակային ձևավորման և կազմակերպման գործում։ Ներկայացնելով նորարար տեխնոլոգիաներ, կազմակերպելով մասնագիտական հանդիպումներ ու կոնֆերանսներ և ակտիվ շփվելով բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ընկերությունը վերահաստատեց իր շարունակական ներդրումը առողջապահական ոլորտի կայուն զարգացման և արդիականացման գործում։




