fbpx

Գլիկոզիլացված հեմոգլոբին (HbA1c) – ճշգրիտ և հուսալի վերահսկում արյան գլյուկոզի համար

hba1




Շաքարային դիաբետը շարունակում է մնալ գլոբալ առողջապահական լուրջ խնդիր՝ լայն տարածվածությամբ, զգալի չախտորոշված դեպքերով և ծանր միկրո ու մակրոանոթային բարդություններով։ Հիվանդության վաղ հայտնաբերումը և արդյունավետ գլիկեմիկ վերահսկումը վճռորոշ նշանակություն ունեն բարդությունների կանխարգելման և առողջապահական ծախսերի նվազեցման տեսանկյունից։ Արդյունքի հուսալիությունն ու կլինիկական արժեքը կախված են չափման ճշգրտությունից, ուստի հետազոտությունը պետք է իրականացվի ժամանակակից, որակյալ սարքավորումներով և ստանդարտացված լաբորատոր մեթոդներով։

Ժամանակակից լաբորատորիաները կանգնած են ոչ միայն անալիտիկ ճշգրտության, այլև արտադրողականության, TAT (Turn-Around time)-ի կրճատման, աշխատանքային հոսքի օպտիմալացման և օպերացիոն ծախսերի նվազեցման պահանջների առաջ։

Roche Diagnostics ընկերության Tina-quant® HbA1c Gen.3 լուծումը սահմանում է նոր չափանիշ լաբորատոր արդյունավետության և արդյունքների հուսալիության ոլորտում։ Roche-ի մեթոդը նվազագույն չափով է ենթարկվում հեմոգլոբինի 49 հազվադեպ հանդիպող վարիանտների ազդեցությանը։ Մեթոդը համակցում է ամբողջական հեմոգլոբինի ֆոտոմետրիկ չափումը և HbA1c-ի որոշումը՝ տուրբիդիմետրիկ ինհիբիցիոն իմունային անալիզի միջոցով, որը հիմնված է հակամարմին–պոլիհապտեն փոխազդեցության վրա։

Մեթոդում կիրառվում է Roche Diagnostics ընկերության կողմից պատենտավորված Tina-quant® հակամարմնի էպիտոպային տեխնոլոգիան, որի շնորհիվ հակամարմինը ընտրողաբար ճանաչում է հեմոգլոբինի β-շղթայի N-տերմինալ գլիկացված հատվածը (4–10 ամինաթթուներ)՝ ապահովելով բարձր սպեցիֆիկություն և նվազագույն միջամտություն հեմոգլոբինի վարիանտների դեպքում։

Տվյալ մեթոդը չի կիրառում էնզիմատիկ հեմոլիզ, ինչը նպաստում է արդյունքների բարձր ճշգրտությանը և վերարտադրելիությանը։

Թեստն ունի մի շարք առավելություններ․

•  IFCC և NGSP սերտիֆիկացված
•  FDA-ի կողմից հաստատված ախտորոշիչ կիրառում
•  Հեշտ ինտեգրում առօրյա լաբորատոր հետազոտությունների գործընթացում՝ ապահովելով արդյունավետության բարձրացում, ծախսերի օպտիմալացում և աշխատանքային գործընթացների բարելավում
•  Հետվերլուծական տվյալների վերանայման անհրաժեշտության բացակայություն (օրինակ՝ քրոմատոգրամների մեկնաբանում)
•  CE նշումով համապատասխանություն

Այսպիսով՝ HbA1c-ի կլինիկական արժեքը պայմանավորված է ոչ միայն կենսաբանական նշանակությամբ, այլև չափման մեթոդի անալիտիկ գերազանցությամբ, ստանդարտացմամբ և լաբորատոր ինտեգրմամբ։
Roche Diagnostics Tina Quant® HbA1c Gen.3 լուծումը համադրում է բարձր ճշգրտություն, նվազագույն վարիանտ ինտերֆերենցիա, արտադրողականություն և թվայնացված լաբորատոր աջակցություն՝ ձևավորելով դիաբետի ժամանակակից լաբորատոր կառավարման համար լավագույն ընտրություններից մեկը։





Ապրանքներ