Մենք փնտրում ենք իրավաբան՝ միջազգային պայմանագրերի մշակման, վերլուծության, կառավարման և իրավական համապատասխանության ապահովման համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
Միջազգային պայմանագրերի նախապատրաստում, վերլուծություն և ընթացիկ վարում
Պայմանագրերի բազայի ստեղծում և թարմացում
Ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների վերահսկում
Պայմանագրերի իրավական համապատասխանության ապահովում (compliance)
Միջազգային գործընկերների հետ իրավական հարցերով հաղորդակցություն և բանակցությունների աջակցություն
Պայմանագրերի ժամկետների վերահսկում, երկարաձգումների և փոփոխությունների իրականացում
Մասնակցություն միջազգային աուդիտների, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
Պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատում
Ներքին ստորաբաժանումներին խորհրդատվություն և ուսուցում պայմանագրային գործընթացների վերաբերյալ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Բարձրագույն իրավաբանական կրթություն
3+ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Միջազգային մասնավոր իրավունքի և պայմանագրային իրավունքի խորքային իմացություն
ՀՀ օրենսդրության և GDPR կանոնակարգի (EU 2016/679) իմացություն
Գործնական փորձ պայմանագրերի պատրաստման, կառավարման և համապատասխանության վերահսկման ոլորտում
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Ուշադրություն մանրամասներին, բարձր վերլուծական մտածողություն
Արդյունավետ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
Բարձր պատասխանատվության զգացում և գաղտնիության պահպանում
Ինքնուրույն և նախաձեռնող աշխատանքային մոտեցում
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5-օրյա աշխատանքային գրաֆիկ
Մրցակցային աշխատավարձ
Բժշկական ապահովագրություն
Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն
Կորպերատիվ սնունդ
Բիզնես գործուղումներ