Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնական լաբորատոր սարքավորումների և պարագաների ներկայացում և վաճառք
- Այցելել ուսումնական հաստատություններ, համալսարաններ՝ ներկայացնելով ընկերության ապրանքատեսակներն ու առաջարկները
- Կազմակերպել հանդիպումներ հնարավոր նոր գործընկեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, վարել բանակցություններ
- Ուսումնասիրել շուկան և մրցակից ընկերութնունների գործունեությունը՝ նոր վաճառքի հնարավորություններ բացահայտելու նպատակով
- Մասնակցել վաճառքի ռազմավարությունների և գնային առաջարկների կազմման աշխատանքներին
- Կազմել տեխնիկական բնութագրեր
- Մասնակցել տենդերներին
- Ներկայացնել ընկերությունը մասնագիտական ցուցահանդեսներին (EXPO)
- Ապահովել վաճառքի դինամիկ աճ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ կենսաբանության, բժշկակենսաբանական կամ հարակից ոլորտում
- Աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում ցանակալի է, բժշկական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային հմտություններ
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Գործուղումներ մեկնելու պատրաստակամություն՝ ՀՀ և արտասահման

