fbpx

Վարորդ – առաքիչ

Վարորդ-առաքիչ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Պահեստից ապրանքի ընդունում
• Ապրանքի և փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր) համապատասխանության ստուգում
• Ապրանքի բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում
• Ըստ առաքման ցանկի՝ պատվիրատուների և հասցեատերերի սահմանված հասցեներով, առաքվող բեռների ու փաստաթղթերի բեռնատեղափոխման աշխատանքների իրականացում (ներառյալ ՀՀ մարզեր և Արցախ)
• Ապրանքի ապահով, անվնաս, ժամանակին և անհրաժեշտ ջերմային ռեժիմի պայմաններում տեղափոխության ապահովում, ապրանքի բեռնաթափման կազմակերպում, ապրանքների հետ կապված փաստաթղթերի անհրաժեշտ գործողությունների իրականացում
• Պատվիրատուների հարգալից և բարեհամբույր սպասարկում, նրանց հետ շփման ընթացքում գործարար խոսելաոճի և վարվելաձևի կանոնների պահպանում
• Տրանսպորտային միջոցի հասանելիության ապահովում, ավտոմեքենայի մաքրությանը և սարքին վիճակին հետևում, ավտոմեքենայի հետ կապված ցանկացած խնդրի առաջացման դեպքում տնօրինությանը տեղեկացում
• Առաքումների պատասխանատուի կողմից հանձնարարված հարակից աշխատանքների իրականացում

ՊԱՀԱՆՋՆԵՐ
• BC կարգի վարորդական իրավունքի առկայություն
• Գրագետ հաղորդակցվելու ունակություն
• Աշխատասիրություն և պարտաճանաչություն
• Պատասխանատվության զգացում
• Ֆիզիկական առողջություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բարձրագույն կամ միջնակարգ կրթություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
3-ից 5 տարվա աշխատանքային փորձ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00
Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի
Ըստ անհրաժեշտության հանգստյան օրերին աշխատելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան հավելավճար։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@c-e.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Վարորդ առաքիչ

Ապրանքներ