fbpx

Վարորդ – առաքիչ

Նկարագրություն
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն բժշկական ապրանքների տեղափոխման նպատակով փնտրում է վարորդ-առաքիչի միանալու մեր պատասխանատու և պրոֆեսիոնալ թիմին։

Պարտականություններ
• Ապրանքի ստացում պահեստից և տեղավորում մեքենայում՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի,
• Բեռի և փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
• Նախապես ձևակերպված պատվերների առաքում՝ նշված հասցեներով,
• Ապրանքի անվնաս և պատշաճ տեղափոխման ապահովում,
• Պատվերների հանձնում գործընկերներին՝ սահմանված կարգի ու կանոնների համաձայն։

Պահանջներ
• Առնվազն 5 տարվա վարորդական փորձ (B կարգ),
• Հարբժշկական կամ բժշկական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
• Լիարժեք ֆիզիկական պատրաստվածություն՝ աշխատանքային ակտիվ ռեժիմի համար,
• Երևան քաղաքի փողոցների վարժ իմացություն,
• Գրագետ խոսք և շփման կարողություններ,
• Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն,
• Լարված պայմաններում աշխատելու ունակություն։

Պայմաններ
• Աշխատանքային գրաֆիկը երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:00-18:00,
• Առողջության ապահովագրություն
• Կորպորատիվ սնունդ
• Մեքենան տրամադրում է ընկերությունը

Ապրանքներ