Մենք փնտրում ենք պատասխանատու, ակտիվ և հաղորդակցման գերազանց հմտություններով հաճախորդների սպասարկման մասնագետի, ով կաշխատի մեր ընկերության գլխամասային գրասենյակի ընդունարանում և կապահովի մեր հաճախորդների ու գործընկերների արագ և որակյալ սպասարկումը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաճախորդների սպասարկում, խորհրդատվություն և վաճառք
Հեռախոսազանգերի ընդունում և անհրաժեշտության դեպքում՝ փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին
Զանգերի և այցելությունների գրանցում համապատասխան ծրագրում
Ընկերության diabet.am կայքի վարում և հաճախորդների սպասարկում Viber, WhatsApp, Telegram հարթակներում
Գնված ապրանքատեսականու երաշխիքի գրանցում, երաշխիքային սպասարկում և համապատասխան փաստաթղթերի կազմում
Accu-Chek Yerevan Service ծրագրի շրջանակներում պայմանագրերի կնքում, սկանավորում և տվյալների էլ. բազայի լրացում
Մանրածախ պահեստի ապրանքների քանակի վերահսկում ամսական պարբերականությամբ
Սպասարկման բաժնի հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
Հաճախորդների բողոքների արձանագրում և փոխանցում
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բարձրագույն կրթություն, ցանկալի է բժշկական կամ հարբժշկական
Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Համակարգչային ծրագրերի իմացություն (միջին մակարդակ)
Վաճառքի և սպասարկման փորձ
Պլանավորման և կազմակերպման հմտություններ
Կոնֆլիկտների և սթրեսի կառավարման ունակություն
Թիմայինություն
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Աշխատանքային գրաֆիկ՝ 1/1 (մեկ օր աշխատում եք, մեկ օր հանգստանում), երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 10:00-14:00։
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5-օրյա աշխատանքային գրաֆիկ
Մրցակցային աշխատավարձ
Բժշկական ապահովագրություն
Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն
Կորպերատիվ սնունդ
Բիզնես գործուղումներ