fbpx

«Վերարտադրողական բժշկությունը ՀՀ-ում՝ հայացք դեպի ապագան» կոնֆերանս

Conferance-Mammology

? Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հունիսի 4-ին տեղի ունեցավ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի և ՀՀ ԱՆ մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողության ամբիոնի համատեղ՝ «Վերարտադրողական բժշկությունը Հայաստանում՝ հայացք դեպի ապագան» կոնֆերանսը։

? Կոնֆերանսին իր մասնակցությունը ունեցավ նաև «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը։ Roche Diagnostics ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հեռակա կարգով խոսեց վերարտադրողական բժշկության ոլորտում առկա նոր լաբորատոր-ախտորոշիչ մեթոդների մասին։

? Խոսվեց Elecsys PlGF և Elecsys sFlt-1 հետազոտությունների, sFlt-1/PlGF հարաբերակցության մասին, որը, այլ ախտորոշիչ և կլինիկական տվյալների հետ միասին, օգտագործվում է որպես օժանդակ միջոց՝ հղիության ընթացքում պրեէկլամպսիայի զարգացման ռիսկերի կանխատեսման համար։

? Խոսվեց նաև Հակամյուլլերյան հորմոնի (AMH) հետազոտության կարևորության մասին, որի նպատակն է` այլ կլինիկական և լաբորատոր տվյալների հետ միասին, գնահատել ձվարանային ռեզերվը և կանխատեսել ձվարանների վերահսկվող խթանման (COS) պատասխանը:

 


Ապրանքներ